|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ներդրվում է ծնողների և դպրոցի աշխատակիցների անհատական հանդիպումների կազմակերպման նոր համակարգ։ Նախաձեռնության նպատակն է ծնողներին հնարավորություն տալ նախապես գրանցվելու և անհատական կարգով քննարկելու իրենց երեխայի առաջադիմությանը, վարքին, հաճախումներին, կրթական կարիքներին, սոցիալ-հոգեբանական վիճակին և ուսումնական գործընթացին վերաբերող հարցերը։ Ծնողները կարող են հանդիպել դպրոցի տնօրենի, տնօրենի տեղակալի, ԿԱԴԱՀ-ի, դասղեկի, առարկայական ուսուցչի, հոգեբանի, ուսուցչի օգնականի, մեթոդական միավորման նախագահի կամ դպրոցի այլ աշխատակցի հետ։ Առաջարկվող ամսական ժամանակացույցը Ամսվա առաջին շաբաթվա ընթացքում նախատեսվում են հանդիպումներ 1–4-րդ դասարանների ծնողների համար՝ հետևյալ հերթականությամբ․
Ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում նախատեսվում են հանդիպումներ 5–9-րդ դասարանների ծնողների համար․
Ամսվա երրորդ շաբաթը նախատեսված է դասղեկների և առարկայական ուսուցիչների հետ լրացուցիչ անհատական հանդիպումների, իսկ չորրորդ շաբաթը՝ տնօրենի, տնօրենի տեղակալի, ԿԱԴԱՀ-ի, հոգեբանի, ուսուցչի օգնականի և այլ մասնագետների հետ հանդիպումների համար։ Հանդիպումների ժամերը
Յուրաքանչյուր անհատական հանդիպման համար նախատեսվում է մինչև 10 րոպե։ Մշտական ընդունելության ժամերը
Հանդիպումները կազմակերպվելու են բացառապես նախնական գրանցմամբ։ Գրանցումների ընդունման և հանդիպումների կազմակերպման պատասխանատուն դպրոցի ԷԿԴԱՄ Հեղինե Հովսեփյանն է (աշխատասենյակ N411)։ Նախնական գրանցման ժամանակ անհրաժեշտ է մոտենալ 411 սենյակ և նշել ծնողի, սովորողի անուն-ազգանունը, դասարանը, հանդիպման ցանկալի մասնակցին և քննարկվող հարցի համառոտ թեման։ Հանդիպման կոնկրետ օրը, ժամը և վայրը կհամաձայնեցվեն ծնողի ու համապատասխան աշխատակցի հետ։ Անհրաժեշտության դեպքում կարող է կազմակերպվել նաև համատեղ հանդիպում մի քանի մասնագետների մասնակցությամբ։ Դպրոցը կարևորում է ընտանիքի և դպրոցի շարունակական համագործակցությունը՝ յուրաքանչյուր սովորողի կրթական առաջընթացին և բարեկեցությանը նպաստելու համար։ Ծնող-դպրոց անհատական հանդիպումների կազմակերպման կարգին ծանոթացեք այստեղ։ | |
|
| |
| Դիտումներ: 166 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

