«Օրինապահ հետիոտն». հանդիպում ոստիկանության և պարեկային ծառայության ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ իրազեկման հանդիպում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման հիմնական թեման «Օրինապահ հետիոտն» էր։ Սովորողների հետ քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, հետիոտնի իրավունքներն ու պարտականությունները, ճանապարհը անվտանգ հատելու կարևորությունը, ինչպես նաև երթևեկության մասնակիցների պատասխանատու վարքագծի անհրաժեշտությունը։

Ոստիկանության և պարեկային ծառայության ներկայացուցիչները սովորողներին ներկայացրին գործնական իրավիճակներ և պատասխանեցին նրանց հարցերին՝ կարևորելով հատկապես երեխաների կողմից ճանապարհային անվտանգության կանոնների պահպանումը։

Հանդիպման ավարտին սովորողները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու պարեկային ծառայողների հանդերձանքին, ծառայողական ավտոմեքենայի կահավորմանն ու հատուկ միջոցներին։

Նման հանդիպումները նպաստում են սովորողների իրավագիտակցության, անվտանգ վարքագծի և ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 30 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar