Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահո

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» դասընթացը։

Դասընթացն իրականացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից և երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։

Ծրագրի նպատակն է աջակցել ուսուցիչներին և ուսուցչի օգնականներին՝ զարգացնելու մասնագիտական կարողությունները, կատարելագործելու ներառական դասավանդման ժամանակակից մոտեցումների կիրառման հմտությունները և ուսումնական գործընթացը համապատասխանեցնելու սովորողների անհատական կրթական կարիքներին։

Դասընթացի շրջանակում մասնակիցներն անդրադառնում են երեք հիմնական ուղղությունների՝ ապահով և անվտանգ կրթական միջավայրի ձևավորմանը, երեխաների հոգեկան առողջության և հոգեսոցիալական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ներառող դասավանդման և ուսումնառության ռազմավարություններին։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև մենթորական և գործնական աջակցությունը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերված գիտելիքներն ու մեթոդները կիրառելու դասապրոցեսում՝ մասնավորապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ աշխատանքում։

Դասընթացի արդյունքում ակնկալվում է զարգացնել ուսուցիչների և ուսուցչի օգնականների՝ ներառական դասավանդման արդյունավետ մեթոդներ կիրառելու, սովորողների անհատական կարիքները հաշվի առնելու և անվտանգ ու աջակցող կրթական միջավայր ապահովելու կարողությունները։

Դասընթացի մեկնարկը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մասնագիտական զարգացման շարունակական գործընթացի հերթական քայլն է՝ ուղղված դպրոցում ներառական կրթության արդյունավետ կազմակերպման և սովորողների կրթական հնարավորությունների ընդլայնմանն ու բարելավմանը։

      

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 113 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar