|
Սեպտեմբերի 24-ին Ռուսական արվեստի թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասԱրվեստ» կրթական ծրագրի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էր: «ԴասԱրվեստի» շրջանակում թանգարանի հավաքածուից ընտրված բացառիկ ստեղծագործություններն «այցելել են» դպրոց, իսկ թանգարանի մասնագետները՝ սովորողներին ներկայացրել են արվեստի բազմազան ու հետաքրքիր աշխարհը։ Բախշյանականները հնարավորությունն են ունեցել ոչ միայն ծանոթանալու թանգարանային ցուցանմուշների «ճանապարհորդության» պատմությանը, այլև բացահայտելու նկարիչների թողած ժառանգությունը, թանգարանի պատմությունն ու հիմնադիր Արամ Աբրահամյանի կյանքը։ Տեսական գիտելիքներն անմիջապես վերածվեցին ստեղծագործական փորձառության․ սովորողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին «Ծաղկային հեքիաթ» և «Բացահայտենք գրաֆիկայի տեխնիկաները» ինտերակտիվ ծրագրերին։ Հատուկ հետաքրքրություն առաջացրեց «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» VR փորձառությունը, որի միջոցով երեխաները հայտնվեցին Բորիս Գրիգորևի կտավի խորհրդավոր աշխարհում։ Լինոփորագրության վարպետության դասի ընթացքում երեխաները ոչ միայն ծանոթացան գրաֆիկական այս տեխնիկայի առանձնահատկություններին, այլև սեփական ձեռքերով ստեղծեցին իրենց առաջին աշխատանքները։ Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան ստեղծագործական նվերներ։ «ԴասԱրվեստը» շարունակվում է՝ արվեստը երեխաներին ավելի մոտեցնելով, թանգարանային մշակույթը մարզեր հասցնելով և նոր ստեղծագործական հորիզոններ բացելով։
| |
|
| |
| Դիտումներ: 66 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









