Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում քննարկվել են ներառական կրթության կազմակերպման ընթացիկ աշխատանքները

Սեպտեմբերի 25-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ներառական կրթության բաժնում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին իրականացված դիտարկումների արդյունքները, քննարկվել սովորողների կրթական կարիքների արձանագրման և դրանց համապատասխան աջակցության կազմակերպման ընթացքը։

Առանձին անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին, ինչպես նաև 2026-2027 ուսումնական տարվա անհատական ուսուցման պլանների լրացման ընթացքին։ Քննարկվել են ԱՈՒՊ-ներում սովորողների անհատական կարիքների, կրթական նպատակների և նախատեսվող աջակցությունների պատշաճ արտացոլման հետ կապված հարցերը։

Խորհրդակցության ընթացքում կարևորվել է համագործակցային աշխատանքը՝ յուրաքանչյուր սովորողի կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման և անհրաժեշտ աջակցության շարունակական ապահովման նպատակով։

Խորհրդակցության արդյունքում հստակեցվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները և պատասխանատուների հետագա քայլերը՝ ներառական կրթության գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար։

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 23 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar