|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը։ Ընտրությանը նախորդել էր մեկ շաբաթ տևած քարոզարշավը, որի ընթացքում նախագահի թեկնածուները ներկայացրել էին իրենց ծրագրերն ու առաջարկները՝ անդրադառնալով դպրոցական կյանքում սովորողների մասնակցության, նախաձեռնությունների և Աշակերտական խորհրդի հետագա աշխատանքների զարգացմանը։ Ընտրելու իրավունք ունեին դպրոցի 6-9-րդ դասարանների 300 սովորողներ, որոնցից քվեարկությանը մասնակցել է 275-ը։ Աշակերտական խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երեք թեկնածու՝
Ընտրության աշխատանքները համակարգել է ընտրական հանձնախումբը, որը կազմված էր յուրաքանչյուր դասարանից մեկական անդամից։ Ընտրական հանձնախմբի կողմից բաժանվել է 275 քվեաթերթիկ։ Քվեարկության ավարտին քվեատուփում առկա է եղել 275 քվեաթերթիկ։ Քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
12 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Ընտրությունների արդյունքում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահ է ընտրվել 9-րդ «Գ» դասարանի սովորող Միլենա Մելքումյանը՝ ստանալով 163 ձայն։ Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը դպրոցական ինքնակառավարման կարևոր գործընթաց է, որը սովորողներին հնարավորություն է տալիս գործնականում մասնակցելու որոշումների կայացմանը, արտահայտելու իրենց դիրքորոշումը և ստանձնելու պատասխանատվություն դպրոցական համայնքի զարգացման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 21 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







