Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակիցներն ու սովորողները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 27-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակիցներն ու սովորողները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։

Հիշատակի այս օրը դպրոցի համայնքն ընդգծեց ներկայիս խաղաղության արժեքն ու այն պահպանելու անհրաժեշտությունը։ Խաղաղությունը պետք է դառնա մեր ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության և պետականության ամրապնդման հիմքը՝ հնարավորություն տալով երեխաներին ապրել, սովորել, ստեղծել և ապագա կերտել առանց պատերազմի արհավիրքի։

44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը պարտավորեցնում է առավել արժևորել խաղաղությունը և անել ամեն ինչ՝ այն պահպանելու ու ամրապնդելու համար։

Խոնարհում պատերազմի բոլոր զոհերի հիշատակին։

      
      

    

    
  
  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 164 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar