|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Կարողունակությունների վրա հիմնված դասի նախագծում» թեմայով մասնագիտական դասընթացը։ Դասընթացը վարեց դպրոցի ԲՏՃՄ մեթոդական միավորման նախագահ, աշխարհագրության ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը։ Դասընթացի ընթացքում մանկավարժներն անդրադարձան կարողունակությունների վրա հիմնված դասի նախագծման սկզբունքներին, ուսումնական նպատակների ձևակերպմանը, սովորողների կարողունակությունների զարգացմանը միտված առաջադրանքների մշակմանը և դասի արդյունավետ կազմակերպման մոտեցումներին։ Դասընթացը նախատեսված է դպրոցի 2026-2031 թվականների զարգացման ծրագրով, ինչպես նաև 2026-2027 ուսումնական տարվա ՈՒԴԱՏՊ-ով՝ որպես մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված միջոցառում։ Մասնագիտական դասընթացն իրականացվել է «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Նման ձևաչափով մասնագիտական քննարկումներն ու վերապատրաստումները նպաստում են մանկավարժների փորձի փոխանակմանը, ժամանակակից կրթական մոտեցումների կիրառմանը և ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 25 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






