Երեք թիմ, երկու մրցանակային տեղ և գավաթ՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մարզական հաջողությունը

Հոկտեմբերի 1-ին Կապան քաղաքում անցկացվեց դպրոցականների «Ֆիզկուլտուրա» առարկայի «Ստուգատես-մրցույթի» մարզային փուլը։ Մրցույթին մասնակցեցին համայնքային փուլում 1-ին տեղը զբաղեցրած թիմերը։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը մարզային փուլում ներկայացրին 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտական թիմերը։

5-րդ դասարանի սովորողներն իրենց տարիքային խմբում գրավեցին 1-ին տեղը և, որպես մարզային փուլի հաղթողներ, իրավունք ստացան մասնակցելու հանրապետական փուլին։

4-րդ և 6-րդ դասարանների թիմերը զբաղեցրին «2-րդ տեղը:

Թիմային հաշվարկով մեր դպրոցի սաները գրավեցին 2-րդ տեղը։

Մրցույթի արդյունքներով 1-ին և 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին համապատասխանաբար 1-ին և 2-րդ կարգի դիպլոմներով, իսկ դպրոցին հանձնվեց գավաթ՝ թիմային բարձր արդյունքի համար։

Մրցույթի նպատակն էր խթանել սովորողների ֆիզիկական ակտիվությունը, զարգացնել ֆիզիկական պատրաստվածությունը, արագաշարժությունը, ուժը, ճկունությունն ու տոկունությունը, ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ, ինչպես նաև զարգացնել թիմային համագործակցության, պատասխանատվության և փոխօգնության հմտությունները։

Այս հաջողությունը մեր սովորողների նպատակասլաց աշխատանքի, հետևողական մարզումների, կարգապահության, պատասխանատվության և թիմային համագործակցության արդյունքն է։

  

  

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 16 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar