Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը՝ սպարտակիադայի հնգամարտի համայնքային փուլի հաղթող

Հոկտեմբերի 12-ին Գորիս համայնքում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների սպարտակիադայի շրջանակում հնգամարտ մարզաձևի համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների 7–9-րդ դասարանների թիմերը։

Մրցաշարն անցավ լարված և դիտարժան պայքարում՝ պահանջելով մասնակիցներից ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլև դիպուկություն, արագաշարժություն, տոկունություն, կենտրոնացվածություն և թիմային համախմբվածություն։

Մեր դպրոցի սաները մրցահարթակ դուրս եկան նպատակասլացությամբ, պատասխանատվությամբ և հաղթելու վճռականությամբ։ Նրանց հաջողության հիմքում ընկած էին հետևողական աշխատանքը, մարզումներին ցուցաբերած նվիրումը, յուրաքանչյուր առաջադրանքի նկատմամբ լուրջ վերաբերմունքն ու միմյանց աջակցելու պատրաստակամությունը։ 

Յուրաքանչյուր փուլում երեխաները ձգտում էին առավելագույնս դրսևորել իրենց կարողությունները՝ հաղթահարելով դժվարությունները և ապացուցելով, որ համառ աշխատանքն ու միասնականությունը բերում են ցանկալի արդյունքի։

Մեր աշակերտների ջանքերը պսակվեցին փայլուն հաղթանակով․ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը գրավեց առաջին պատվավոր տեղը՝ արժանանալով համայնքային փուլի հաղթողի կոչմանը։

Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերն իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին և պարգևատրվեցին համապատասխան կարգի պատվոգրերով։

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 65 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar