|
«Ինչպե՞ս ընտրել գիրք և օգտվել գրադարանից» գրադարանային թեմատիկ հանդիպումների շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանի սովորողները՝ դասղեկ Աննա Աբգարյանի գլխավորությամբ, այցելեցին դպրոցի գրադարան։ Գրադարանավարուհի Կարինե Շեգունցը սովորողներին ներկայացրեց գրքի կարևորությունը մարդու կյանքում, ընթերցանության դերը գիտելիքների ձեռքբերման և աշխարհայացքի ընդլայնման գործում։ Նա խոսեց գրքերի ճիշտ ընտրության, գրադարանից օգտվելու կանոնների և գրքերի նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին։ Դասղեկ Աննա Աբգարյանը կարևորեց ընթերցանության դերը սովորողների կրթության և անձնային զարգացման գործում՝ ընդգծելով, որ գիրքը գիտելիքի, երևակայության և մտածողության զարգացման անփոխարինելի աղբյուր է։ Հանդիպման ընթացքում սովորողները ներկայացրին նաև մայրենիի դասին իրենց սովորած նյութից մի փոքրիկ պատմություն՝ ցուցադրելով իրենց գիտելիքները, արտահայտվելու կարողություններն ու ստեղծագործական մոտեցումը։ «Մայրենի» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանը ջերմորեն ողջունեց սովորողներին՝ կարևորելով ընթերցանության և մայրենի լեզվի սերտ կապը։ Նա խրախուսեց երեխաներին սիրել գիրքը, հարստացնել բառապաշարը և ընթերցանությունը դարձնել առօրյայի անբաժանելի մասը։ Հանդիպումն անցավ ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում՝ ևս մեկ անգամ արժևորելով գրքի, ընթերցանության և գրադարանի դերը սովորողների կրթության ու զարգացման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 25 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



