|
Լույս է տեսել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ԲՏՃՄ մեթոդմիավորման նախագահ, «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի մենագրությունը՝ «Սոցիալականացման և սոցիալ-մանկավարժական ծառայության արդի միտումները» վերնագրով: Մենագրությունը կամրջում է տեսական գիտությունը և կրթական պրակտիկան՝ վերլուծելով սոցիալականացման արդի միտումները, առաջարկելով հայաստանյան իրականությանը հարմարեցված սոցիալ-մանկավարժական ծառայության նոր մոտեցումներ: Այս համատեքստում մենագրությունն ունի ընդգծված կիրառական ուղղվածություն և կարող է տեսական ու մեթոդական արժեքավոր աղբյուր լինել մասնագիտական լայն շրջանակների համար: Մենագրության մեջ բարձրացված խնդիրները համահունչ են կրթության զարգացման ժամանակակից միտումներին և կարևոր նշանակություն ունեն սոցիալական մանկավարժության հետագա զարգացման համար: Աշխատանքը հասցեագրված է անձի սոցիալականացմամբ, սոցիալ-մանկավարժական գործունեությամբ հետաքրքրված մասնագետներին, դասախոսներին, ուսանողներին, սոցիալական մանկավարժներին, հանրակրթական դպրոցների մասնագիտական թիմի անդամներին, կրթության ոլորտի այլ մասնագետներին: | |
|
| |
| Դիտումներ: 25 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

