«Սասունցի Դավիթ» էպոսը՝ ազգային ինքնության և արդարության արժեքների շուրջ․ բաց դաս Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանու

«Ողջ տարին գրքի հետ» ընթերցանության ծրագրի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանում «Գրականություն» և «Հայաստանի պատմություն առարկաների ուսուցիչներ Լիլիթ Սարգսյանի և Մերի Դանիելյանի կողմից իրականացվեց բաց դաս` «Սասունցի Դավիթ» թեմայով։ Դասի նպատակն էր ձևավորել ամբողջական պատկերացում դյուցազներգության ժանրի մասին, զարգացնել Դավթի և Մելիքի կերպարների համեմատական վերլուծության, արդարության և ուժի մասին էպոսի գաղափարները մեկանաբանելու կարողություն։

Դասի ընթացքում քննարկվեցին Սասունցի Դավթի քաջությունը, արդարամտությունը, ազատասիրությունն ու հայրենիքի հանդեպ նվիրվածությունը։ Սովորողներն անդրադարձան էպոսի առանցքային դրվագներին, ներկայացրին իրենց մեկնաբանությունները և հիմնավորեցին սեփական տեսակետները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բարու և չարի պայքարին, ժողովրդի ուժին ու արժանապատվությանը։

Բաց դասը նպաստեց սովորողների բանավոր խոսքի, վերլուծական մտածողության և համագործակցային հմտությունների զարգացմանը։ Այն հնարավորություն տվեց վերարժևորելու հայկական էպոսը՝ որպես ազգային ինքնության, մշակութային ժառանգության և համամարդկային արժեքների կարևոր աղբյուր։

      

      

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 25 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar