|
Հոկտեմբերի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման առանցքում սովորողների անհատական ուսուցման պլանների քննարկումն էր, դրանց արդյունավետ մշակման և իրականացման գործընթացի բարելավումը։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան սովորողների անհատական կրթական կարիքներին համապատասխան նպատակների ձևակերպմանը՝ կարևորելով դրանց իրատեսական, հստակ և չափելի լինելը։ Ուշադրություն դարձվեց նաև ուսումնական տարվա ընթացքում նախատեսված նպատակների իրականացմանն ուղղված աշխատանքների պլանավորմանն ու արդյունավետ կազմակերպմանը։ Մասնակիցները կարևորեցին դպրոցի մանկավարժների, ներառական կրթության պատասխանատուների և մանկավարժահոգեբանական աջակցության մասնագետների շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով, որ արդյունավետ թիմային աշխատանքը յուրաքանչյուր սովորողի կրթական առաջընթացի և անհատական կարիքներին համապատասխան աջակցություն ապահովելու կարևոր նախապայման է։
| |
|
| |
| Դիտումներ: 47 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



