|
Հոկտեմբերի 21-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը հանդիպեց դպրոցի շրջանավարտ, մարզիկ Սլավ Պողոսյանի հետ, որը վերջին ամիսներին գրանցել է մի շարք նշանակալի մարզական հաջողություններ։ Սլավ Պողոսյանի վերջին հաղթանակը հոկտեմբերի 18-ին Երևանում՝ COP17-ի շրջանակում կազմակերպված վազքի մարաթոնում գրանցած արդյունքն էր։ Մարզիկը հանդես եկավ փայլուն՝ իր տարիքային խմբում զբաղեցնելով առաջին տեղը։ Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավանեսյանը շնորհավորեց Սլավին հերթական հաջողության կապակցությամբ՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղթանակ տարիների հետևողական աշխատանքի, նպատակասլացության, կամքի ուժի և սեփական հնարավորությունների նկատմամբ հավատի արդյունք է։ Դպրոցի տնօրենը նաև համոզմունք հայտնեց, որ մարզիկի հաջողությունների հիմքում իր դերն ունի դպրոցում ֆիզիկական դաստիարակության նկատմամբ ձևավորված պատասխանատու վերաբերմունքը, առողջ ապրելակերպի կարևորության գիտակցումը և դպրոցական տարիներին ձեռք բերած հիմքը, որոնք նպաստում են մարզական կարողությունների զարգացմանը։ Առանձնահատուկ շնորհավորանքի արժանացավ նաև դպրոցի ուսուցչուհի, Սլավի տատիկ Մարետա Հարությունյանը, որի համար թոռան հաջողություններն անշուշտ կրկնակի հպարտության առիթ են։ Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց Սլավ Պողոսյանին՝ Գորիսի անունը բարձր պահելու, իր օրինակով երիտասարդներին ոգեշնչելու և նպատակասլացության ու աշխատասիրության կարևորությունը ցույց տալու համար։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հպարտանում է իր շրջանավարտի ձեռքբերումներով և մաղթում նրան նորանոր հաղթանակներ, մարզական բարձունքներ ու հաջողություններ առաջիկա մրցումներում։
| |
|
| |
| Դիտումներ: 13 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


