|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի շրջանակում 7-րդ «Գ» դասարանում տեղի ունեցավ ինտեգրված բաց դաս՝ «Թարգմանչաց գործը՝ պատմական հիշողության, գրականության և թվային նորարարությունների խաչմերուկում» թեմայով։ Ուսումնական այս նախաձեռնությունը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի, 7-րդ «Գ» դասարանի դասղեկ Ռուզաննա Խաչատրյանի և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի՝ Անուշ Սարգիսջանյանի կողմից։ Դասի հիմնական նպատակն էր արժևորել թարգմանչական արվեստի դերն ու նշանակությունը՝ ընդգծելով, որ չնայած 21-րդ դարի տեղեկատվական, թվային ու տեխնոլոգիական զարգացումներին, թարգմանչաց գործը չի կորցրել իր նախկին արժեքը։ Ընդհակառակը, այն այսօր դրսևորվում է նորովի՝ մեր առջև բացելով նոր հնարավորություններ ու մարտահրավերներ։ 7-րդ «Գ» դասարանի սովորողները բարձր պատրաստվածությամբ ներկայացրին համաշխարհային և ազգային գրավոր մշակույթի կարևորագույն հուշարձանները, այդ թվում՝ Արգիշտի Առաջին արքայի սեպագիր արձանագրությունը, Բեհիսթունյան եռալեզու կոթողը, Եգիպտոսի և Խեթական տերության (Ռամսես II-ի և Հաթթուսիլի III-ի) միջև կնքված պատմական խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ թարգմանչական առաքելությունը։ Դասի գեղագիտական ու պատմական միջավայրն առավել տպավորիչ էր դարձել աշակերտների ինքնատիպ աշխատանքների շնորհիվ: Յուրաքանչյուր խումբ ներկայացել էր համապատասխան դարաշրջանի խորհրդանիշներով ու պատմական տարազներով։ Սովորողներն իրենց ձեռքով, պլաստերից պատրաստել էին սեպագիր արձանագրությունների ճշգրիտ նմուշներ, հիերոգլիֆներ և հին մագաղաթներ։ Պատմական այս հարուստ նյութը վարպետորեն համադրվել էր աշակերտների կողմից Արհեստական բանականության (ԱԲ) գործիքներով պատրաստված տեսանյութերով և ինտերակտիվ թվային նյութերով։
| |
|
| |
| Դիտումներ: 55 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




