|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ԱԲ կիրառությունն օրվա դասի պլանների մշակման ժամանակ» թեմայով դասընթացը, որը վարեց «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթացան օրվա դասի պլանների մշակման գործընթացում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին և սովորեցին ԱԲ գործիքների միջոցով գեներացնել դասի պլաններ՝ հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և գործող կարգերի պահանջները։ Գործնական աշխատանքի ընթացքում կարևորվեց արհեստական բանականության նպատակային կիրառումը՝ դասի պլանավորման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու, ուսուցման նպատակներն ու վերջնարդյունքները հստակեցնելու և դասավանդման ժամանակակից մոտեցումները զարգացնելու համար։ Դասընթացը ևս մեկ քայլ էր դպրոցի ուսուցիչների թվային կարողությունների զարգացման և կրթական գործընթացում նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման ուղղությամբ։
| |
|
| |
| Դիտումներ: 16 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






