Ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերը՝ մեթոդական միավորումների և մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգում


Հոկտեմբերի 26-30-ը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցան մեթոդական միավորումների և մանկավարժական խորհրդի նիստերը, որոնց ընթացքում քննարկվեցին 2026-2027 ուսումնական տարվա կրթական գործընթացի կազմակերպմանն ու ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց առարկայական օլիմպիադաներին սովորողների մասնակցության նախապատրաստմանն ու նրանց հետ տարվող աշխատանքների կազմակերպմանը, էլեկտրոնային մատենավարության վարման և լրացման վիճակին, ինչպես նաև փոխադարձ դասալսումների կազմակերպման ընթացքին և դրանց արդյունքներին։

Օրակարգում ընդգրկված էին նաև ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքեր հատկացնելու, անհատական ուսուցման պլանների լրացման ընթացիկ աշխատանքների և ուսուցիչների մասնագիտական զարգացման քարտերի քննարկման հարցերը։

Նիստերի ընթացքում ներկայացվեց նաև 2026-2027 ուսումնական տարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների աշխատանքների ընթացքը։

Քննարկումների առանցքում ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացումը, կրթական աշխատանքների համակարգված կազմակերպումը, սովորողների առաջադիմությանն ու անհատական կարիքներին ուղղված աշխատանքների բարելավումը և ուսուցիչների մասնագիտական զարգացման շարունակականությունն էին։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 7 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar