|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Ձևավորող գնահատման գործիքներ» թեմայով մասնագիտական դասընթաց, որի նպատակն էր զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները և հարստացնել գնահատման գործընթացում կիրառվող մեթոդական գործիքակազմը։ Դասընթացը վարեց դպրոցի ԲՏՃՄ մեթոդական միավորման նախագահ, աշխարհագրության ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը։ Մասնագիտական հանդիպման ընթացքում ուշադրություն դարձվեց ձևավորող գնահատման նշանակությանը, դրա արդյունավետ կազմակերպմանն ու ուսումնական գործընթացում կիրառվող գործիքներին։ Ձևավորող գնահատումը դիտարկվեց որպես սովորողների ուսումնառության ընթացքին հետևելու, դժվարությունները բացահայտելու, հետադարձ կապ ապահովելու և ուսումնական առաջընթացը խթանելու կարևոր միջոց։ Դասընթացը նախատեսված է դպրոցի 2026-2031 թվականների զարգացման ծրագրով, ինչպես նաև 2026-2027 ուսումնական տարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով՝ որպես մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված միջոցառում։ Մասնագիտական դասընթացն իրականացվեց «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Նման նախաձեռնությունները նպաստում են մանկավարժների մասնագիտական շարունակական զարգացմանը, ժամանակակից գնահատման մոտեցումների տարածմանը և ուսուցման որակի բարելավմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 12 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





