|
Նոյեմբերի 15-ին Երևանում կայացավ «Աբակ + ընկերներ 2026» մենթալ թվաբանության ամենամյա համահայկական օլիմպիադայի ստուգատեսը, որին մասնակցեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սովորողները։ Մրցույթում փայլուն արդյունքներ գրանցեցին դպրոցի 1-ին «Ա» դասարանի սովորող Անուշ Հովսեփյանը, 1-ին «Գ» դասարանի սովորող Մոնթե Ղուլունցը, 2-րդ «Ա» դասարանի սովորող Եվա Աղամյանը, 3-րդ «Գ» դասարանի սովորող Վարդան Առաքելյանը և 7-րդ «Բ» դասարանի սովորող Ալեն Հայրապետյանը՝ արժանանալով մրցանակային տեղերի։ Անուշ Հովսեփյանը և Եվա Աղամյանը զբաղեցրել են առաջին հորիզոնականը, Մոնթե Ղուլունցը՝ երկրորդ հորիզոնականը, Ալեն Հայրապետյանը՝ առաջին հորիզոնականը, իսկ Վարդան Առաքելյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Այս հաջողությունները վկայում են փոքրիկների մտավոր կարողությունների, արագ կողմնորոշվելու, կենտրոնացման և հաշվարկային հմտությունների բարձր մակարդակի մասին։ Հատկանշական է, որ դեռևս տարրական դասարաններում սովորողները գրանցում են նման նշանակալի արդյունքներ՝ ցուցադրելով իրենց աշխատասիրությունն ու նպատակասլացությունը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շնորհավորում է Մոնթեին և Վարդանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, վստահ քայլեր և շարունակական հաջողություններ։ Հպարտ ենք մեր սովորողների ձեռքբերումներով։ Նշենք, որ երեխաները «Ա՛յ մեղու» զարգացման և ժամանցի մանկական կենտրոնի սաներ են:
| |
|
| |
| Դիտումներ: 97 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




