«Ռեակտիվ շարժում. հրթիռային տեխնիկայի զարգացումը»․ բաց դաս-միջոցառում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում

Նոյեմբերի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Ռեակտիվ շարժում. հրթիռային տեխնիկայի զարգացումը» թեմայով բաց դաս-միջոցառում, որը կազմակերպել և իրականացրել էր ֆիզիկայի ուսուցչուհի Կարինե Արզումանյանը։

Դասի ընթացքում սովորողները ներկայացրին ռեակտիվ շարժման ֆիզիկական հիմունքները, անդրադարձան հրթիռային տեխնիկայի զարգացման պատմությանն ու ժամանակակից կիրառություններին։

Միջոցառման գործնական բաղադրիչն առավել հետաքրքիր դարձրին «Մոդուլ AIR» ընկերության ներկայացուցիչներ Արտակ Խոջաբաղյանն ու Գոռ Մեժլումյանը։ Նրանք ներկայացրին անօդաչու թռչող սարքերի աշխատանքի սկզբունքները, դրանց կիրառման հնարավորություններն ու առանձնահատկությունները, ապա տեղում ցուցադրեցին սարքերի աշխատանքը՝ սովորողներին հնարավորություն տալով գործնականորեն ծանոթանալու ժամանակակից ավիացիոն տեխնոլոգիաներին։

Իր հերթին 6-րդ «Ա» դասարանի սովորող Տիգրան Բախշյանը ներկայացրեց իր պատրաստած ինքնաթիռի մակետը՝ մանրամասն անդրադառնալով դրա հիմնական կառուցվածքային մասերին և դրանց նշանակությանը։

Բաց դասը հնարավորություն տվեց տեսական գիտելիքները համադրելու գործնական փորձի հետ՝ ֆիզիկայի, ավիացիայի և տեխնոլոգիաների նկատմամբ սովորողների հետաքրքրությունը խթանելով։

Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության ձևավորման, հետազոտական ու ստեղծագործական մտածողության զարգացման և գիտելիքը իրական կյանքում կիրառելու կարողությունների ամրապնդման գործում։

      

      

      

      

      

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 59 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar