Կամավոր ատեստավորման արդյունքներով Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչների հաջողությունները շարունակվում են

Նոյեմբերի 22-ին ավարտվեց 2026 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որի արդյունքներն արձանագրեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հերթական հաջողությունը։

Դպրոցի մանկավարժներն այս տարի ևս ակտիվորեն մասնակցել են կամավոր ատեստավորմանը՝ ցուցադրելով մասնագիտական բարձր պատրաստվածություն և գիտելիքների պատշաճ մակարդակ։

2026 թվականին առաջին անգամ կամավոր ատեստավորմանը մասնակցած դպրոցի ուսուցիչներ Ալեքսանդր Հայրապետյանը, Նարինե Միրզոյանը, Արփինե Մարտիրոսյանը, Թամարա Հովհաննիսյանը և Մերի Դանիելյանը գրանցել են բարձր արդյունքներ՝ հերթական անգամ փաստելով դպրոցի ուսուցչական կազմի մասնագիտական ներուժն ու շարունակական զարգացման պատրաստակամությունը։

Նշենք, որ 2023, 2024, 2025 թվականներին ևս դպրոցի ուսուցիչները կամավոր ատեստավորման գործընթացում ցուցաբերել են բարձր ակտիվություն և արձանագրել հաջողություններ։ Ընդհանուր առմամբ՝ դպրոցի ուսուցչական անձնակազմի 56 տոկոսը մասնակցել է կամավոր ատեստավորմանը՝ գրանցելով բարձր արդյունքներ։ Ատեստավորման արդյունքների հիման վրա մանկավարժների համար սահմանվել է 200 000 դրամ դրույքաչափ, ինչպես նաև 30–50 տոկոս հավելավճար։

2023–2026 թվականներին կամավոր ատեստավորմանը մասնակցած դպրոցի 24 ուսուցիչներն են՝

Դասվարներ

  • Մալխասյան Կարինե
  • Փարսադանյան Տաթևիկ
  • Շալունց Ռիտա
  • Ամարյան Հայարփի
  • Պողոսյան Կարինե
  • Ջավահիրյան Իրինա

Հայոց լեզու

  • Միրզոյան Նարինե
  • Սարգսյան Լիլիթ
  • Սարգիսջանյան Անուշ
  • Հարությունյան Սոնա

Ռուսաց լեզու

  • Պետրոսյան Մարգարիտա
  • Գյուրջյան Շահանե

Անգլերեն

  • Գրիգորյան Թագուհի

Ֆրանսերեն

  • Հայրապետյան Անի

Մաթեմատիկա

  • Մուսախանյան Արամ
  • Մարտիրոսյան Արփինե

Հասարակագիտություն

  • Խաչատրյան Ռուզաննա
  • Դանիելյան Մերի

ԹԳՀԳ

  • Ղուլյան Օլյա

Տեխնոլոգիա

  • Արզումանյան Կարինե

Ֆիզկուլտուրա

  • Աբգարյան Աննա

Շախմատ

  • Հայրապետյան Ալեքսանդր

ՆԶՊ

  • Մարկոսյան Հարութ

Երաժշտություն

  • Հովհաննիսյան Թամարա

    

    

    

    

    

    

    

    

Հավելենք, որ դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանի նախաձեռնությամբ շնորհակալագրերով պարգևատրվել են 2023–2026 թվականներին կամավոր ատեստավորմանը մասնակցած և բարձր արդյունքներ գրանցած բոլոր ուսուցիչները։

Նախաձեռնության նպատակն է արժևորել մանկավարժների մասնագիտական ձեռքբերումները, խրախուսել շարունակական ինքնակատարելագործումն ու մասնագիտական աճը, ինչպես նաև ընդգծել ուսուցչի կարևոր դերակատարումը կրթության որակի բարձրացման գործում։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կարևորում է իր մանկավարժների մասնագիտական զարգացումը և հետևողականորեն խրախուսում նրանց նախաձեռնողականությունն ու ձեռքբերումները։

      

      

      

      

      

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.11.2026)
Դիտումներ: 43 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar