|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում անցկացվեց համակցված բաց դաս-միջոցառում՝ «Մայրենի» և «Ֆրանսերեն» առարկաներից։ «Աշունը շուկայում» (L’automne au marché) խորագրով դասը կազմակերպել էին դասվար Ռիտա Շալունցը և ֆրանսերենի ուսուցչուհի Նոննա Խուրշուդյանը։ Դասի հիմքում երկու լեզուների՝ մայրենիի և ֆրանսերենի համադրությունն էր, որի միջոցով սովորողները հնարավորություն ունեցան բացահայտելու աշնանային գույների, մրգերի ու բանջարեղենի աշխարհը՝ միաժամանակ զարգացնելով լեզվական գիտելիքներն ու հաղորդակցական կարողությունները։ Միջառարկայական այս ձևաչափը հնարավորություն է տալիս ուսումնական նյութը ներկայացնելու բազմակողմանիորեն՝ սովորողների գիտելիքները կապելով առօրյա կյանքի հետ և խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը դասապրոցեսին։ Դասը ևս մեկ օրինակ էր, թե ինչպես կարելի է առարկայական գիտելիքները համադրել ստեղծագործական մոտեցումների հետ՝ ուսուցումը դարձնելով հետաքրքիր, գործնական և բովանդակալից։
| |
|
| |
| Դիտումներ: 11 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







