Հեքիաթների աշխարհում՝ ռուսերենի ընթերցանության դաս Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում «Ռուսաց լեզու» առարկայից անցկացվեց ընթերցանության դաս, որը կազմակերպել էր ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը։

Դասը սովորողների համար դարձավ հետաքրքիր հանդիպում հեքիաթների աշխարհի հետ։ Սկզբում նրանք ունկնդրեցին ռուսերեն հեքիաթներ, ապա ընթերցեցին նույն ստեղծագործությունները՝ ցուցադրելով իրենց լեզվական գիտելիքներն ու ընթերցանության հմտությունները։

Ուշադրության կենտրոնում ոչ միայն ճիշտ և արտահայտիչ ընթերցանությունն էր, այլև լսածն ու կարդացածը հասկանալու, բովանդակությունը վերարտադրելու և ստեղծագործությունների հիմնական միտքը ընկալելու կարողությունների զարգացումը։

Հեքիաթների միջոցով կազմակերպված դասը նպաստեց սովորողների բառապաշարի հարստացմանը, լսողական ընկալման և բանավոր խոսքի զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով ռուսերենով հաղորդակցվելու նկատմամբ նրանց հետաքրքրությունը։

Գիրքը, հեքիաթն ու ընթերցանությունը լեզու սովորելու կարևոր ուղեկիցներ են․ դրանք ոչ միայն զարգացնում են լեզվական կարողությունները, այլև բացում են ճանաչողության, երևակայության և ստեղծագործական մտածողության նոր հնարավորություններ։

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 7 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar