|
Նոյեմբերի 23-27-ը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեցին մեթոդական միավորումների հերթական նիստերը, որոնց մասնակցում էին դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Մերի Մկրտչյանը, հոգեբան Էմմա Սարգսյանը, ուսուցչի օգնական Արփինե Ծատրյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանն ու ԷԿԴԱՄ Հեղինե Հովսեփյանը։ Նիստերի օրակարգում ընդգրկված էին ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական համագործակցության ամրապնդմանը և ուսումնադաստիարակչական աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ քննարկվեցին նախորդ նիստերի որոշումների կատարման ընթացքը, ուսուցիչների համագործակցությունը դպրոցի հոգեբանի և ուսուցչի օգնականների հետ, սովորողների կրթական կարիքներին համապատասխան աջակցության կազմակերպումը։ Անդրադարձ կատարվեց նաև էլեկտրոնային մատենավարության ընթացքին, փոխադարձ դասալսումների անհրաժեշտությանն ու դրանց մասնագիտական նշանակությանը։ Կարևորվեց դասալսումների՝ որպես փորձի փոխանակման, դասավանդման արդյունավետ մեթոդների տարածման և ուսուցման որակի բարելավման գործիքի կիրառումը։ Առանձին քննարկման առարկա դարձավ օրվա դասի պլանավորման պարտադիր վարման անհրաժեշտությունն ու դրան ներկայացվող պահանջների հստակեցումը։ Ընդգծվեց դասի նպատակների, ակնկալվող վերջնարդյունքների, ուսումնական գործունեության և գնահատման գործիքների փոխկապակցված պլանավորման կարևորությունը։ Նիստերի ընթացքում ամփոփվեցին նաև 2026-2027 ուսումնական տարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նոյեմբեր ամսվա համար նախատեսված միջոցառումների և աշխատանքների կատարման ընթացքն ու արդյունքները։ Քննարկումների առանցքում կրթական գործընթացի շարունակական կատարելագործումն էր, ուսուցիչների մասնագիտական պատասխանատվության բարձրացումը, համագործակցային միջավայրի զարգացումն ու յուրաքանչյուր սովորողի կրթական առաջընթացին նպաստող պայմանների ապահովումը։ Մեթոդական միավորումների աշխատանքները շարունակվում են՝ միտված ուսուցման որակի բարձրացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և դպրոցում միասնական ու արդյունավետ կրթական միջավայրի ձևավորմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 10 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |








