|
Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» և «Պատմություն» մասնագիտությունների ուսանողներն ակտիվորեն անցնում են իրենց մանկավարժական պրակտիկան Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Պրակտիկայի շրջանակում ապագա մանկավարժները հնարավորություն ունեն համալսարանում ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառելու դպրոցական միջավայրում, ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, դիտարկելու դասեր և մասնակցելու կրթական առօրյային։ Դպրոցում անցկացվող պրակտիկան կարևոր փուլ է ապագա ուսուցիչների մասնագիտական կայացման ճանապարհին․ այն նպաստում է մանկավարժական հմտությունների զարգացմանը, սովորողների հետ արդյունավետ հաղորդակցվելու և դասավանդման ժամանակակից մեթոդներ կիրառելու կարողությունների ձևավորմանը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կարևորում է բուհի հետ համագործակցությունը՝ աջակցելով ապագա մանկավարժների մասնագիտական փորձի ձեռքբերմանն ու կրթական ոլորտում նրանց առաջին քայլերին։
| |
|
| |
| Դիտումներ: 10 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







