|
«Սյունիքում անգլերենի ուսուցիչների հզորացում» մենթորության ծրագրի շրջանակում հերթական դիտարկումն է իրականացվել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ «COAF» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող մենթորական ծրագրի շրջանակում մենթոր Լուսինե Ստեփանյանը հերթական այցի ընթացքում հետևել է ուսումնական գործընթացին և գնահատել դասավանդման արդյունավետությունը։ Դիտարկման ընթացքում անգլերենի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանի դասերն անցել են համագործակցային և ակտիվ միջավայրում։ Սովորողները ներգրավված են եղել խմբային աշխատանքներում, ներկայացրել տարբեր թեմաներով փաստեր և զարգացրել իրենց խոսքային հմտությունները։ Դասի ընթացքում կիրառվել են նաև ժամանակակից ուսուցման գործիքներ․ աշակերտները ներկայացրել են սահիկաշար և պաստառ, ինչը նպաստել է ուսումնառության ամփոփման առավել ամբողջական և տեսանելի կազմակերպմանը։ Ծրագրի նպատակն է նպաստել մարզի ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, արդիական մեթոդների ներդրմանը և սովորողների լեզվական կարողությունների բարձրացմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 70 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



