Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի սովորողները բացահայտեցին գրքերի աշխարհը

Մայիսի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի սովորողները, դասղեկ Աննա Աբգարյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Գորիսի թիվ 2 գրադարան։

Այցի նպատակն էր խթանել սովորողների ընթերցասիրությունը, ամրապնդել սերն ու հետաքրքրությունը գրքի նկատմամբ, ինչպես նաև նրանց առավել մոտիկից ծանոթացնել գրադարանի գործունեությանը և գրքի կարևոր դերին մարդու կյանքում։

Գրադարանում սովորողներին դիմավորեցին ջերմ մթնոլորտում։ Նրանք շրջեցին գրադարանի տարբեր բաժիններում, ծանոթացան գրքերի դասավորվածության սկզբունքներին, ընթերցասրահի աշխատանքին և գրադարանից օգտվելու կանոններին։ Սովորողները հետաքրքրությամբ լսեցին նաև գրադարանի գործունեության մասին ներկայացված տեղեկությունները։

Հանդիպման ընթացքում սովորողները ներկայացրին գիրքի, ընթերցանության և գիտելիքի արժեքի մասին ասույթներ ու հետաքրքիր մտքեր՝ ընդգծելով, որ գիրքը մարդու հավատարիմ բարեկամն է և հոգևոր զարգացման կարևոր աղբյուր։

Այցի ընթացքում երեխաները մեծ ոգևորությամբ ուսումնասիրեցին տարբեր գրքեր, ծանոթացան մանկական և գեղարվեստական գրականությանը, ինչպես նաև ակտիվ մասնակցեցին քննարկումներին ու զրույցներին։ Ճանաչողական այցը նրանց համար դարձավ ոչ միայն հետաքրքիր, այլև ուսուցողական փորձառություն՝ լի նոր բացահայտումներով և հաճելի տպավորություններով։

Այցի ավարտին սովորողները շնորհակալություն հայտնեցին գրադարանի աշխատակիցներին՝ ջերմ ընդունելության, հետաքրքիր հանդիպման և գրքերի աշխարհը բացահայտելու հնարավորություն ընձեռելու համար։

  

  

  

  

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.05.2026)
Դիտումներ: 123 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar