Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանի սովորողների ճանաչողական այցը Ակսել Բակունցի տուն-թանգարան
|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանի սովորողները, դասվար Կարինե Պողոսյանի և ծնողների ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան մեծանուն գրող Ակսել Բակունցի կյանքի ու ստեղծագործական գործունեության կարևոր դրվագներին, շրջեցին տուն-թանգարանի սրահներում, դիտեցին պահպանված անձնական իրերն ու լուսանկարները, լսեցին հետաքրքիր պատմություններ գրողի մասին։ Թանգարանային կրթական այս այցը նպաստեց սովորողների գրական հետաքրքրությունների զարգացմանը, ազգային արժեքների ճանաչմանը և մշակութային ժառանգության հանդեպ հարգանքի ձևավորմանը։ Դասարանական էքսկուրսիան անցավ ջերմ ու տպավորիչ մթնոլորտում՝ երեխաներին պարգևելով նոր գիտելիքներ և գեղեցիկ հիշողություններ։
| |
|
| |
| Դիտումներ: 11 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


