«Ֆրանսիայի և Անգլիայի տոները» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 4-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Ֆրանսիայի և Անգլիայի տոները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհիներ Լիանա Գրիգորյանն ու Թագուհի Գրիգորյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Մանուշակ Ղասումյանը, Ավետ Մալինցյանը, Մարի Մարտիրոսյանը, Գոռ Մկրտչյանը, Լենա Մարտիրոսյանը, Վագիֆ Շահինյանն ու Նարեկ Մուսախանյանը։

Մանուշակ Ղասումյանն ուսումնասիրել և պատրաստել է կարճ նկարագրություն Ֆրանսիայի ազգային տոների մասին: Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ Ֆրանսիայի ազգային տոների մասին, կարողացել է ինքնուրույն օգտվել տարբեր տեղեկատվական աղբյուրներից, ինքնադրսևորվել և ունենալ թիմում աշխատելու հմտություններ:

Ավետ Մալինցյանն ուսումնասիրել և ներկայացրել է Ֆրանսիայի կրոնական տոները և դրանց խորհրդանիշները: Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ Ֆրանսիայի կրոնական տոների մասին: Հետազոտության ընթացքում բացահայտվեցին Ավետ Մալինցյանի գործնական հմտություններն ու մտքի ճկունությունը:

Մարի Մարտիրոսյանն ուսումնասիրել և ներկայացրել է Անգլիայի ազգային տոները և դրանց պատմությունը: Հետազոտության ընթացքում սովորողը կարողացել է օգտագործել իր տեխնոլոգիական հմտություններն ու հավաքել, մշակել և համակարգել Անգլիայի ազգային տոների մասին տեղեկություններ:

Գոռ Մկրտչյանը ներկայացրել և նկարագրել է Անգլիայի կրոնական տոները և ավանդույթները: Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ Անգլիայի կրոնական տոների և մշակույթի մասին: Հետազոտական աշխատանքն օգնել է սովորողին համագործակցել և հաղորդակցվել խմբի անդամների հետ:

Լենա Մարտիրոսյանը ներկայացրել է Ֆրանսիայի և Անգլիայի տոների տարբերությունը: Ձեռք բերելով գործնական հմտություններ, նա կարողացել է ինքնուրույն հավաքագրել տեղեկություններ Ֆրանսիայի և Անգլիայի տոների տարբերության մասին և ունենալ հետաքրքիր փաստեր: Նախագծային աշխատանքն օգնել է Լենա Մարտիրոսյանին ձևակերպել և ազատ արտահայտել սեփական տեսակետը:

Վագիֆ Շահինյանը պատրաստել է կարճ սահիկաշար`տոների նկարներով և կարճ տեքստերով: Հետազոտական աշխատանքը նրա մոտ ձևավորել է սեփական ժամանակը տնօրինելու կարողություն:

Նարեկ Մուսախանյանը պատրաստել է վերջնական բանավոր ներկայացում` խմբի անունից` համառոտ ամփոփելով ուսումնասիրության արդյունքները: Իր քննադատական մտածողության շնորհիվ, թիմային հետազոտության ընթացքում, Նարեկ Մուսախանյանը կարողացել է վեր հանել թերություններ և անել կառուցողական դիտողություններ: Հետազոտական աշխատանքի ընթացքում բացահայտվեց սովորողի համառությունն ու ինքնավստահությունը:

  

  

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.12.2025)
Դիտումներ: 147 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar