|
Դեկտեմբերի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Ամենայն հայոց բանաստեղծը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Հայկ Ղուլունցը, Շահանե Ծատրյանը, Յուլյա Եղիյանը, Ալեն Գևորգյանը, Հրաչիկ Ղասումյանը, Գոռ Միրզոյանն ու Էլեն Թալթուղյանը։ Շահանե Ծատրյանը մեծ պատասխանատվությամբ է կատարել ցանկացած առաջադրանք: Շահանեն տարբեր աղբյուրներից հավաքագրել և համակարգել է Հովհաննես Թումանյանի կենսագրությանը վերաբերող տեղեկատվությունը, բացահայտել նրա դերը հայ գրականության մեջ: Շահանեի մոտ զարգացել է քննադատական մտածողությունը: Նա կատարում է ստեղծագործությունների վերլուծություն և արտահայտում սեփական տեսակետը: Կարողանում է գրականությունը կապել կյանքի և արվեստի այլ ճյուղերի հետ: Յուլյա Եղիյանն ընդլայնել է գիտելիքները հայ գրականության մասին: Հավաքագրել է տեղեկատվություն Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործությունների մասին և պատրաստել պաստառ: Յուլյայի մոտ զարգացել են թիմային աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն: Կարողանում է համագործակցել և աշխատանքը կատարել համակարգված: Նաև զարգացել է բանավոր խոսքը, և հարստացրել է գիտելիքի պաշարը: Հայկ Ղուլունցը բացահայտել է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների համաժողովրդական նշանակությունը: Հայկը սովորել է աշխատել համագործակցելով: Ալեն Գևորգյանը և Հայկը սոցիալական հարթակում ստեղծել են էջ՝ տեղադրելով հատվածներ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: Նրանց մոտ զարգացել են տեխնոլոգիական հմտությունները: Կարողանում են գրագետ օգտվել համացանցից, պատրաստել տեսանյութեր: Հրաչիկ Ղասումյանն ընդլայնել է ինքնուրույն մտածելու և վերլուծելու կարողությունը և գիտելիքները Հովհաննես Թումանյանի կյանքի, ստեղծագործական ուղու և գրական ժառանգության մասին: Հրաչիկը պատասխանատու վերաբերմունք է դրսևորում ցանկացած առաջադրանք կատարելիս: Նա կարողանում է տարբերակել, առանձնացնել և հիշել անհրաժեշտ տեղեկատվությունը: Ալեն Գևորգյանը սովորել է աշխատել ինքնուրույն: Ծանոթացել է Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին և սովորել բանաստեղծություններ: Գոռ Միրզոյանը խնդիրների լուծման յուրովի մոտեցում է ցուցաբերել: Քանի որ Գոռը ունի խոսքային որոշակի դժվարություններ, կարդացել է Թումանյանի հեքիաթները, արտագրել որոշ հատվածներ և նկարազարդել: Նրա մոտ զարգացել է ստեղծագործական մտածողությունը և ձևավորվել է առաջադրված խնդիրներն ուրույն մոտեցմամբ լուծելու կարողություն: Էլեն Թալթուղյանը համակարգել է աշխատանքները՝ ամբողջացնելով տեղեկությունները, կարծիքները և եզրահանգումները: Նրա մոտ ձևավորվել է աշխատանքը համակարգելու, առաջնայինը երկրորդականից տարբերակելու կարողություն:
| |
|
| |
| Դիտումներ: 158 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




