«Վիտամինների կառուցվածքը և նշանակությունը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 15-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Վիտամինների կառուցվածքը և նշանակությունը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Դաջունցը, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Անուշ Արզումանյանը, Անիտա Գևորգյանը, Սարգիս Գրիգորյանը, Սոֆի Գրիգորյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Մանան Օրդյանը, Էլինա Բաղդասարյանը, Անի Մալունցը։

Բաղդասարյան Էլինա

Ամրապնդել է իր գիտելիքները վիտամինների քիմիական կառուցվածքի և դասակարգման վերաբերյալ։ Ուսումնասիրել է վիտամինների հիմնական խմբերը և դրանց նշանակությունը մարդու օրգանիզմում։ Ակտիվ մասնակցել է թեմայի ուսումնասիրմանը, կարողացել է հավաքագրել և համակարգել տեղեկատվությունը։ Ձեռք է բերել ստացված տվյալները վերլուծելու, եզրակացություններ ձևակերպելու և խմբային աշխատանքում արդյունավետ համագործակցելու կարողություններ և հմտություններ։

Մալունց Անի

Ընդլայնել է գիտելիքները վիտամինների կառուցվածքի և դրանց կենսաբանական նշանակության վերաբերյալ։ Ուսումնասիրել է առանձին վիտամինների դերը օրգանիզմում և մասնակցել է թեմայի քննարկմանը։ Ձեռք է բերել տեղեկատվության որոնման, տվյալների գրանցման և խմբում աշխատելու հմտություններ, սակայն վերլուծական եզրահանգումները պահանջել են մասնակի ուղղորդում։

Արզումանյան Անուշ

Խորացրել է իր գիտելիքները վիտամինների կառուցվածքի, հատկությունների և օրգանիզմում կատարած գործառույթների վերաբերյալ։ Ուսումնասիրել է վիտամինների կայունության վրա տարբեր գործոնների ազդեցությունը։ Կարողացել է համադրել տեսական և փորձարարական տվյալները, կատարել վերլուծություններ և ձևակերպել հիմնավորված եզրակացություններ։ Ձեռք է բերել ինքնուրույն ուսումնասիրություն իրականացնելու և թիմում արդյունավետ աշխատելու կարողություններ։

Գևորգյան Անիտա

Ամրապնդել է գիտելիքները վիտամինների դասակարգման և կենսաբանական նշանակության վերաբերյալ։ Ակտիվ մասնակցել է թեմայի ուսումնասիրությանը և քննարկումներին։ Կարողացել է վերլուծել ստացված տվյալները, համեմատել տարբեր վիտամինների գործառույթները և ներկայացնել եզրահանգումներ։ Ձեռք է բերել քննադատական մտածողության և համագործակցային աշխատանքի հմտություններ։

Գրիգորյան Սարգիս

Ուսումնասիրել է վիտամինների սննդային աղբյուրները, պակասի և ավելցուկի հնարավոր հետևանքները։ Կարողացել է բացահայտել վիտամինների նշանակությունը մարդու առողջության պահպանման գործում։ Կատարել է համապատասխան վերլուծություններ և առաջարկել կանխարգելման միջոցներ։ Ձեռք է բերել տեղեկատվության վերլուծման, խնդիրների ձևակերպման և հիմնավորված եզրակացությունների ներկայացման հմտություններ։

Գրիգորյան Սոֆի

Ձեռք է բերել ամբողջական գիտելիքներ վիտամինների կառուցվածքի, նշանակության և օրգանիզմում ունեցած դերի վերաբերյալ։ Ուսումնասիրել է վիտամինային անբավարարության հետևանքները և դրանց կանխարգելման ուղիները։ Կարողացել է համակարգել ստացված տվյալները, կատարել վերլուծություններ և ներկայացնել հիմնավորված եզրակացություններ։ Ձեռք է բերել ինքնուրույն և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ։

Օրդյան Մանան

Ամրապնդել է իր գիտելիքները վիտամինների քիմիական կառուցվածքի և դասակարգման վերաբերյալ։ Ուսումնասիրել է վիտամինների նշանակությունը մարդու օրգանիզմում և դրանց կայունության վրա ազդող գործոնները։ Ակտիվ մասնակցել է ուսումնառության և քննարկումների գործընթացին, վերլուծել է ստացված տվյալները և ձևակերպել համապատասխան եզրակացություններ։ Ձեռք է բերել հետազոտական աշխատանքի, տվյալների վերլուծման և խմբում արդյունավետ համագործակցելու կարողություններ և հմտություններ։

    

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2025)
Դիտումներ: 189 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar