«Գորիսի լեգենդներն ու ավանդազրույցները» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 15-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Գորիսի լեգենդներն ու ավանդազրույցները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Տիգրան Մարգարյանը, Ալեքս Մարտիրոսյանը, Նարե Մինասյանը, Մարթա Միրաքյանը, Արամ Մկրտչյանը, Նարե Պետրոսյանը, Լիա Տատինցյանը։

Մարգարյան Տիգրանը ուսումնասիրել է հայ ժողովրդական բանահյուսությունը, մասնավորապես Գորիսի բանահյուսական արժեքները, հավաքագրել է տարածում չգտած զրույցները, որի արդյունքում ձևավորվել և զարգացել են սովորողի քննադատական մտածողությունը, ստեղծագործական կարողությունները:

Մարտիրոսյան Ալեքսը ներկայացրել է սահիկաշարի կառուցվածքը, որոնել և գտել է համապատասխան տեղեկատվություն, պատրաստել է սահիկաշարը, որի արդյունքում զարգացել են սովորողի ՏՀՏ-ներով աշխատելու, հետազոտելու, վերլուծելու կարողությունները:

Մինասյան Նարեն ծրագրել և կազմակերպել է էքսկուրսիաները, զրույցներ վարել ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, նախագծել կատարելիք աշխատանքները. արդյունքում սովորողը ձեռք է բերել կազմակերպչական, համագործակցային հմտություններ, բառապաշարի կատարելագործման հնարավորություններ:

Միրաքյան Մարթան զրույցների հիման վրա ստեղծել է բեմագիր, ինչի արդյունքում զարգացել են սովորողի ստեղծագործական կարողությունները, առանցքայինը, գլխավորը երկրորդականից առանձնացնելու հմտություններ, գրականագիտական գիտելիքներ գրական ժանրերի, հատկապես թատերգության վերաբերյալ:

Մկրտչյան Արամը կատարել է դերաբաշխում, իրականացրել է բեմադրության փորձերը, որոնց շնորհիվ էլ ձևավորվել են կազմակերպչական կարողությունները, բացահայտվել և առավել խորացվել են սովորողի ճարտասանական ձիրքը, խոսքի մշակույթը:

Պետրոսյան Նարեն համակարգել է ժողովածուի ստեղծման աշխատանքները. արդյունքում զարգացել են սովորողի ստեղծագործական երևակայությունը, ուսումնասիրելու, հետազոտելու,վերլուծելու հմտությունները:

Տատինցյան Լիան իրականացրել է նկարչական ձևավորումները՝ բացահայտելով ու զարգացնելով սովորողի նկարչական ձիրքը, ստեղծագործելու կարողությունները:

Ամբողջ խումբը՝ յուրաքանչյուրն իր մասով, պատասխանատվություն է կրել նախագծի պատրաստման և համակարգչային ձևավորման համար:

Հաշվի են առնվել բոլոր մասնակիցների կարծիքները, նկատառումները, քննարկվել են նրանց տեսակետները, դիտարկումները՝ մշտապես ուղղորդվելով ուսուցչի ցուցումներով, խորհուրդներով:

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2025)
Դիտումներ: 175 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar