«Օճառի ստացումը և կիրառման բնագավառները» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 9-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Օճառի ստացումը և կիրառման բնագավառները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Դաջունցը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Մարի Մալինցյանը, Լիլյա Ասրյանը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Էլեն Բալաչյանը, Բինա Բուլբուլյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Արման Եղյանը, Մարի Մուսայելյանը, Կարեն Առաքելյանը։

Առաքելյան Կարեն

Տիրապետում է օճառի ստացման քիմիական հիմքերին, ընդհանուր պատկերացում ունի օճառացման ռեակցիայի մասին։ Կարողանում է ներկայացնել օճառի մոլեկուլի կառուցվածքը և դրա մաքրող հատկությունը, սակայն բացատրություններում երբեմն նկատվում է ոչ լիարժեք խորություն։ Նկարագրել է լաբորատոր փորձը և փորձել է ձևակերպել քիմիական եզրակացություններ։ Վերլուծությունը հիմնականում ճիշտ է, բայց պահանջում է ավելի հիմնավորված գիտական ձևակերպումներ։ Մասնակցել է սլայդային նյութի և քիմիական սխեմայի պատրաստմանը։ Աշխատում է պատասխանատվությամբ, սակայն ինքնուրույն վերլուծական մտածողությունը զարգացված է միջին մակարդակով։

Մալինցյան Մարի

Ուսումնասիրել է օճառի կիրառման հիմնական բնագավառները։ Գիտի տարբեր տեսակի օճառների առանձնահատկությունները, սակայն համեմատությունը լիարժեք հիմնավորված չէ։ Կազմել է համեմատական աղյուսակ, փորձել է վերլուծել արդյունավետությունը տարբեր պայմաններում, սակայն եզրակացությունները մասամբ մակերեսային են։ Ներկայացրել է անվտանգ օգտագործման կանոնները։ Աշխատում է ուսուցչի ուղղորդմամբ, կիրառական եզրակացությունները պահանջում են ավելի հստակ ձևակերպում։

Ասրյան Լիլիա

Հավաքել է տեղեկատվություն թվային աղբյուրներից, տիրապետում է թեմայի հիմնական գաղափարներին, սակայն նյութի վերլուծությունը ամբողջական չէ։ Թվային եղանակով գրանցել է փորձի տվյալները, սակայն տվյալների վերլուծությունն ու մեկնաբանությունը մասամբ են ներկայացված։ Պատրաստել է թվային պրեզենտացիա և կազմակերպված հաշվետվություն։ Տիրապետում է թվային գործիքների կիրառմանը, սակայն բովանդակային խորությունը միջին մակարդակի է։

Մուսաելյան Մարի

Խորությամբ ուսումնասիրել է օճառի ստացման քիմիական հիմքերը, հստակ և գիտականորեն ճիշտ բացատրել է օճառացման ռեակցիայի էությունը։ Լիարժեք ներկայացրել է օճառի մոլեկուլի կառուցվածքը և մաքրող հատկության մեխանիզմը։ Իրականացրել կամ մանրամասն նկարագրել է լաբորատոր փորձը, ձևակերպել է հիմնավորված քիմիական եզրակացություններ։ Վերլուծությունը գիտական և տրամաբանական է։ Պատրաստել է որակյալ սլայդային նյութ և քիմիական սխեմա։ Ցուցաբերել է ինքնուրույնություն և բարձր մակարդակի ներկայացման հմտություններ

Եղյան Արման

Լավ տիրապետում է օճառի ստացման փուլերին և քիմիական հիմքերին։ Ճիշտ է ներկայացրել օճառացման ռեակցիան և մոլեկուլի կառուցվածքը։ Նկարագրել է լաբորատոր փորձը և ձևակերպել է քիմիական եզրակացություններ՝ հիմնականում հիմնավորված ձևով։ Պատրաստել է սլայդային նյութ և քիմիական սխեմա։ Աշխատել է պատասխանատվությամբ, ունի լավ վերլուծական և ներկայացման հմտություններ։

Բալաչյան Էլեն

Լիարժեք ուսումնասիրել է օճառի կիրառման հիմնական բնագավառները, տարբերակում է կենցաղային, բժշկական և կոսմետիկ օճառները։ Կազմել է համեմատական աղյուսակ, վերլուծել է օճառի արդյունավետությունը տարբեր պայմաններում և ներկայացրել կիրառական եզրակացություններ։ Ճիշտ է ներկայացրել անվտանգ օգտագործման կանոնները, ցուցաբերել է համագործակցային և համակարգված աշխատանքի հմտություններ։

Բուլբուլյան Բինա

Հավաքել է վստահելի և բազմակողմանի տեղեկատվություն թվային աղբյուրներից, խորությամբ տիրապետում է թեմային։ Թվային եղանակով գրանցել և մշակել է փորձի տվյալները, կատարել է վերլուծություն և ձևակերպել հիմնավորված եզրակացություններ։ Պատրաստել է որակյալ թվային պրեզենտացիա և կազմակերպված հաշվետվություն։ Տիրապետում է թվային գործիքներին բարձր մակարդակով և ցուցաբերում է ինքնուրույնություն։

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2025)
Դիտումներ: 166 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar