«Պատկերավորման միջոցները Սահյանի պոեզիայում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 17-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Պատկերավորման միջոցները Սահյանի պոեզիայում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Մոնթե Գևորգյանը, Գոռ Զաքարյանը, Արտյոմ Հովսեփյանը, Նարե Մեժլումյանը, Տրդատ Յուզբաշյանը, Տաթևիկ Պետրոսյանը, Նանե Սիմոնյանը։

Տաթևիկ Պետրոսյան

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքները Տաթևիկ Պետրոսյանի մոտ ձևավորեցին պատասխանատվության և ինքնավստահության կարողունակություն: Տաթևիկը մեծ պատասխանատվությամբ է կատարում ցանկացած առաջադրանք: Ավելի լավ է տիրապետում հայոց լեզվին, գրավոր և բանավոր հաղորդակցվում է մայրենի լեզվով: Տաթևիկը կարդացել է Հ. Սահյանի ստեղծագործությունները և ինքնուրույն դուրս գրել պատկերավորման միջոցները՝ մակդիր, փոխաբերություն, համեմատություն, չափազանցություն, նվազաբերություն:

Արտյոմ Հովսեփյան

Արտյոմ Հովսեփյանի մոտ ձևավորվեցին ինքնուրույն սովորելու հմտություններ: Արտյոմը ինքնուրույն սովորել է Սահյանի ստեղծագործություններից և ընդգծել պատկերավորման միջոցները: Ճանաչում է գրականությունն ու արվեստը: Նրա մոտ ձևավորվել է մշակութային գրագիտություն և ճաշակ:

Նարե Մեժլումյան

Նարե Մեժլումյանի մոտ՝ վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ: Նարեն կարողանում է ինքնուրույն վերլուծել տեքստը՝ կատարելով եզրահանգումներ: Սովորել է գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական և հոգեբանական հնարավորությունները, դրսևորել համակարգված և միասնացած մտածողություն: Նարեն կատարել է լեզվաոճական վերլուծություններ, ձևավորել գեղեցիկ, պատկերավոր խոսք:

Տրդատ Յուզբաշյան

Տրդատ Յուզբաշյանի մոտ՝ ժամանակի կառավարման հմտություն: Տրդատը կարողացել է կազմել ժամանակացույց և առաջնորդվել դրանով: Նա սովորել է խելամիտ օգտագործել ժամանակը:

Մոնթե Գևորգյան

Մոնթե Գևորգյանի մոտ՝ անձնային և սոցիալական հմտություններ. վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Մոնթեն ավելի ինքնավստահ և համարձակ է դարձել, արագ յուրացնում է հանձնարարված նյութը:

Նանե Սիմոնյան

Նանե Սիմոնյանի մոտ զարգացել են համագործակցային հմտություններ: Նանեն կարողանում է համագործակցել՝ աշխատանքը կատարելով համակարգված՝ ձևավորելով փոխգործակցության առողջ մթնոլորտ: Նանեն, համագործակցելով Տաթևիկի հետ, պատրաստել է պաստառ՝ ձևավորելով Սահյանի բանաստեղծություններից դուրս գրված հատվածներով և գեղեցիկ բնապատկերներով:

Գոռ Զաքարյան

Գոռ Զաքարյանի մոտ՝ հաղորդակցման հմտություն: Գոռը կարողանում է մտքերն արտահայտել բանավոր խոսքով: Ճանաչում է պատկերավորման միջոցները, կարողանում է ընթերցած հատվածներում ընդգծել համեմատություններն ու փոխաբերությունները, հատվածները սովորել անգիր:

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.12.2025)
Դիտումներ: 161 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar