«Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Մարտի 17-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Արմանուշ Բակունցը, «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Գոռ Մկրտչյանը, Նարեկ Մուսախանյան, Գալուստ Ալավերդյանը, 9-րդ «Բ» դասարանի աշակերտ Ալեքս Սահակյանը, 9-րդ «Գ» դասարանի աշակերտներ Ալեքս Յուզբաշյանը, Ալեքս Տոռոզյան։

Մկրտչյան Գոռը ձեռք է բերել վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ:

Ալավերդյան Գալուստը ընդլայնել է իր գիտելիքները, հետաքրքրվել է ՀՀ-ում էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, դրանց օգտագործման հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ հավաքագրել տեղեկույթ: Նրա մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ:

Մուսախանյան Նարեկը իրեն ցուցաբերել է որպես աշխատանքների լավ համակարգող, պարտաճանաչ և պատասխանատու աշակերտ, թիմի անդամ: Արդյունքում նրա մոտ ձևավորվել է իր սեփական աշխատանքը ներկայացնելու հմտություն:

Սահակյան Ալեքսը ամրապնդել է իր գիտելիքները Նրա մոտ ձևավորվել են թիմային աշխատանքի և համագործակցելու կարողություններ:

Տոռոզյան Ալեքսի մոտ ձևավորվել են մտածողության նոր որակներ, քննադատական մտածողություն, նա յուրովի է սկսել ընկալել գիտական տեղեկույթը: Նրա մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, ընկերներին լսելու և գնահատելու կարողություն:

Յուզբաշյան Ալեքսի մոտ բացահայտվեցին անձնային բարձր որակները, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը, բնավավորության հետաքրքիր հատկանիշները, ինքնաքննադատական մտածողությունը:

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 19 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar