«Կոլիզիումի գաղտնիքները․ անցյալը պատմության, մաթեմատիկայի և կենսաբանության լեզվով» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Մարտի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Կոլիզիումի գաղտնիքները․ անցյալը պատմության, մաթեմատիկայի և կենսաբանության լեզվով» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, «Երկրաչափություն» առարկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը, «Երկրաչափություն» առարկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանը, «Երկրաչափություն» առարկայի ուսուցչուհի Ալլա Զեյնալյանը, «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Լիա Բակունցը, Եվա Ղևոնդյանը, 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Էլեն Առուստամյանը, Վարազդատ Աթանեսյանը, 9-րդ «Գ» դասարանի աշակերտներ Ալեքս Միկա Ավանեսյանը, Անի Մինասյանը, Լիլիա Միխայելյանը։

Էլեն Առստամյանը ստանձնել է նախագծի հիմնասյուների ուսումնասիրությունը։ Նա հավաքագրել է արժեքավոր տեղեկություններ Կոլիզիումի կառուցման դրդապատճառների և դրա պատմական հսկայական նշանակության մասին։ Էլենը առանձնակի ուշադրություն է դարձրել կառույցի մաթեմատիկական ճշգրտությանը՝ ուսումնասիրելով էլիպսաձև կառուցվածքի երկրաչափական ձևերն ու չափերը։ Նրա աշխատանքի արդյունքը գրաֆիկական պատկերումն է (3D մոդել), որտեղ հստակ երևում է անտիկ ինժեներական մտքի և երկրաչափության կապը։

Լիլիա Միխայելյանը նախագիծը դիտարկել է կենսաբանական և մարդակազմական տեսանկյունից։ Նա հետազոտել է գլադիատորների ֆիզիկական հնարավորությունները, նրանց սննդակարգը և մկանային համակարգի առանձնահատկությունները։ Լիլիան պատրաստել է վիզուալ դիագրամներ, որոնք ցուցադրում են մարզումների տեխնիկան և մարտական պատրաստվածության մակարդակը՝ ներկայացնելով դրանք պաստառի կամ մոդելի տեսքով։

Լիա Բակունցը վերլուծել է մարտերի կազմակերպչական կողմը։ Նա ուսումնասիրել է գլադիատորական մարտավարությունը, դիրքավորումը և տարածքի հաշվարկը։ Լիայի աշխատանքի կարևոր մասն է կազմում պատմական մարտավարության համեմատությունը ժամանակակից ռազմավարական մոտեցումների հետ։ Նա նաև անդրադարձել է մարդկային ֆիզիկական սահմաններին՝ կապելով պատմական փաստերը կենսաբանական հնարավորությունների հետ։

Վարազդատ Աթանեսյանը կենտրոնացել է կառույցի ֆունկցիոնալության վրա։ Նա հետազոտել է Կոլիզիումի 80 մուտքերը, տարհանման ուղիներն ու ամբոխի կառավարման հանճարեղ համակարգը։ Վարազդատը նկարագրել է նաև անվտանգության միջոցները՝ հարցին մոտենալով ինչպես ինժեներական, այնպես էլ մարդասիրական տեսանկյունից՝ դիտարկելով կենդանիների և մարդկանց շարժը կառույցի ներսում։

Անի Մինասյանը մանրամասն ուսումնասիրել է ամֆիթատրոնի ներքին կառուցվածքը։ Նա վերլուծել է նստատեղերի դասավորությունը՝ ըստ սոցիալական մակարդակների, և անվտանգության այն պատնեշները, որոնք բաժանում էին հանդիսատեսին ասպարեզից։ Անիի հետազոտությունը թույլ է տալիս հստակ պատկերացնել Կոլիզիումի ներքին հիերարխիան։

Եվա Ղևոնդյանը ստանձնել է նախագծի «կապող օղակի» դերը։ Նա համակարգել է բոլոր մասնակիցների հավաքագրած տվյալները, ապահովել թեմաների միջև տրամաբանական կապը և պատրաստել ամփոփիչ տեսանյութը։ Եվայի շնորհիվ նախագծի բոլոր գիտական և պատմական շերտերը միավորվել են մեկ ամբողջական պատմության մեջ։ Եվա Ղևոնդյանի անձնական արխիվից տեսանյութը՝ այստեղ։

Ալեքս Միկա Ավանեսյանը հանդիսանում է նախագծի տեսանելի արդյունքի պատասխանատուն։ Նա հավաքագրված բոլոր տեղեկությունների հիման վրա պատրաստել է վերջնական պրոդուկտը։ Ալեքս Միկան հմտորեն միավորել է պատմական փաստերը, երկրաչափական մոդելավորումն ու կենսաբանական տվյալները՝ ստեղծելով գարտոնից պատրաստված Կոլիզիումի մոդելը և ամփոփիչ պաստառները, որոնք ներկայացնում են նախագծի ողջ էությունը։

    

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.03.2026)
Դիտումներ: 100 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar