|
Ապրիլի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Իմ ծննդավայրի զբոսաշրջային հմայքը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանը, «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Անուշ Սարգիսջանյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Գալուստ Ալավերդյանը, Մանե Ավագյանը, Արման Արզումանյանը, 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Նանա Աբրահամյանը, Մարիամ Այվազյանը, 9-րդ «Գ» դասարանի աշակերտներ Արթուր Ալումյանը, Մարիա Լալայանը։ Ալավերդյան Գալուստի մոտ նախագծային աշխատանքի արդյունքում ձևավորվել են մեդիագրագիտության կարողություններ, տեղեկույթը համակարգելու, կարևորը երկրորդականից տարբերելու ունակություններ, աշխատասիրություն, ընկերասիրություն: Ավագյան Մանեն ձեռք է բերել տեղեկությունները ինքնուրույն գտնելու և դրանք համակարգելու ունակություններ: Նախագծային աշխատանքի արդյունքում նրա մոտ ձևավորվել են երևույթները համեմատելու, դեպքերն ու փաստերը վերլուծելու, քննադատական մտածողության տարրեր: Արզումանյան Արմանը հավաքագրել է բազմաբնույթ տեղեկույթ, օգտվել հանացանցային, պատմական աղբյուրներից, սովորել կիրառել դրանք աշխարհաճանաչողության գործընթացում: Նա ձեռք է բերել կոնկրետ մտածողություն, մտքի ճկունություն: Աբրահամյան Նանան ամրապնդել է իր գիտելիքները: Նրա մոտ ձևավորվել են թիմային աշխատանքի և համագործակցելու կարողություններ: Այվազյան Մարիամը հմտացել է շրջակա աշխարհի օբյեկտները նկարագրելու, երևույթները և դրանց փոխադարձ կապերը գտնելու մեջ: Ալումյան Արթուրը մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում` հանձնարարված աշխատանքները կատարելու, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտություններ: Լալայան Մարիան կարողացել է իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար: Կարողացել է ճանաչել տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը:
| |
|
| |
| Դիտումներ: 10 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





