«Բնության մեջ գոյություն ունեցող էլեկտրամագնիսական երևույթները բացահայտած և ուսումնասիրած մեծագույն ֆիզիկոսները» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանո

Ապրիլի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Բնության մեջ գոյություն ունեցող էլեկտրամագնիսական երևույթները բացահայտած և ուսումնասիրած մեծագույն ֆիզիկոսները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆիզկա» առարկայի ուսուցչուհի Արմանուշ Բակունցը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Հրանտ Իսունցը, Էլիա Հարությունյանը, Դավիթ Հովսեփյանը, Եվա Հովսեփյանը, 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Նանե Սարյանը, Գոռ Տատինցյանը, Գոռ Օսիպովը։

Սարյան Նանե

Ուսումնասիրել է Շառլ Կուլոնի կյանքը և գիտական գործունեությունը: Ներկայացրել է, թե ի՞նչ է լիցքը և, թե ով է մտցրել լիցք տերմինը գիտության մեջ: Նա հասկացել է, թե ինչպես են մարմինները էլեկտրականանում և գիտելիքներ ու հմուտություններ է ձեռք բերել էլեկտրականացված մարմինների հետ շփվելու:

Իսունց Հրանտ

Ուսումնասիրել է Անդրե Ամպերի կյանքը և գիտական գործունեությունը: Պարզաբանել է ի՞նչ է էլեկտրական հոսանքը, էլեկտրական լարումը, հոսանքի ուժը: Ձեռք բերել հմուտություններ և կարողություններ պարզագույն էլեկտրական շղթա հավաքելու, նրանում էլեկտրական հոսանք ստանալու համար։

Հովսեփյան Դավիթ

Ուսումնասիրել է Գեորգ Օհմի կյանքը և գիտական գործունեությունը: Բացատրել է, թե ի՞նչ է բնութագրում «դիմադրություն» ֆիզիկական մեծությունը, սահմանել է Օհմի օրենքը։ Համատեղ աշխատանքի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով և փորձով նախագծի անդամներին ներկայացրել է, թե ինչպես կարելի է հոսանքի ուժը փոփոխել էլեկտրական շղթայում։

Հարությունյան Էլինա

Ուսումնասիրել է Էռնեստ Ռեզերֆորդի կյանքը և գիտական գործունեությունը: Ներկայացրել է ատոմի միջուկի կառուցվածքը ըստ Ռեզերֆորդի, նաև նշանավոր դեպքեր նրա կյանքից։ Ձեռք է բերել տեղեկատվական տեխնոլոգիաներից գրագետ օգտվելու հմուտություններ մեծ ֆիզիկոսների կյանքը, գիտական գործունեությունը, մարդկության զարգացման առաջընթացում նրանց հայտնագործությունները արժևորելու, ներկայացնելու թիմի համատեղ աշխատանքում:

Տատինցյան Գոռ

Ուսումնասիրել է Մայքլ Ֆարադեյի կյանքը և գիտական գործունեությունը: Բացատրել է էլեկտրամագնիսական մակածման երևույթը, պարզաբանել է փոփոխական հոսանքի գեներատորի աշխատանքը։ Ձեռք է բերել վերլուծական կարողություններ, մասնավորապես, էլեկտրական էներգիա ստանալու Ֆարադեյի սկզբունքը, օրենքը մինչև օրս ամենաաւդյունավետ լինելը հասկանալու, ներկայացնելու համար:

Հովսեփյան Եվա

Ուսումնասիրել է Ջեյմս Մաքսվելի կյանքը և գիտական գործունեությունը: Սահմանել է, թե ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը, համառոտ ներկայացրել է էլեկտրամագնիսական ալիքների կիրառման ոլորտները: Ձեռք է բերել տեսական գիտելիքներ էլեկտրամագնիսական ալիքների, դրանց գործնական կիրառության հեռանկարների, շարունակականության վորաբերյալ: Հմտություններ և կարողություններ է ձեռք բերել թիմային աշխատանքը պատշաճ կազմակերպելու, թվային տեխնոլոգիաներից օգտվելու, նախագծի ավարտուն արդյունքը ներկայացնելու գործում:

Օսիպով Գոռ

Ուսումնասիրել է Թոմաս Էդիսոնի կյանքը և գիտական գործունեությունը: Ներկայացրել է էլեկտրական լամպի ստեղծման համար Էդիսոնի տիտանական աշխատանքը, բացատրել է լամպի կառուցվածքը: Ձեռք է բերել տեսական գիտելիքներ և հմտություններ էլեկտրամագնիսական երևույթները գործնականում կիրառելու բազմազբնույթ հնարավորությունների վերաբերյալ: Ներկայացրել է Էդիսոնի գյուտերի համառոտ ցանկը:

    

    

  

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.04.2026)
Դիտումներ: 90 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar