|
Ապրիլի 3-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հայտնի կին մաթեմատիկոսները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Եվա Հայրապետյանը, Անուշ Հովհաննիսյանը, Բենիկ Աթայանը, Էրիկ Միրզոյանը, Իշխան Բազունցը, Ալեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը։ Հայրապետյան Եվան հավաքագրել և ուսումնասիրել է կին մաթեմատիկոսների մասին հասանելի տեղեկույթը: Կարողանում է հավաքագրել և համակարգել կին մաթեմատիկոսների մասին տարբեր աղբյուրներից ստացված տեղեկույթը։ Գիտի առանձնացնել կարևոր փաստերը և ներկայացնել դրանք կառուցվածքային ձևով։ Հովհաննիսյան Անուշը հավաքագրել և ուսումնասիրել է կին մաթեմատիկոսների գիտական նվաճումները: Կարողանում է ուսումնասիրել և ներկայացնել կին մաթեմատիկոսների գիտական նվաճումները։ Գիտի վերլուծել գիտական նյութը և բացահայտել դրա նշանակությունը մաթեմատիկայի զարգացման մեջ։ Աթայան Բենիկը հավաքագրել և ուսումնասիրել է կին մաթեմատիկոսների գիտական նվաճումների ազդեցությունը մաթեմատիկայի զարգացման վրա: Կարողանում է վերլուծել կին մաթեմատիկոսների գիտական նվաճումների ազդեցությունը մաթեմատիկայի զարգացման վրա։ Գիտի տեսնել պատճառահետևանքային կապերը և կատարել հիմնավորված եզրակացություններ։ Միրզոյան Էրիկը հավաքագրել և ուսումնասիրել է կին մաթեմատիկոսների գիտական նվաճումների ազդեցությունը մաթեմատիկայի զարգացման վրա: Կարողանում է ուսումնասիրել կին մաթեմատիկոսների ներդրումը մաթեմատիկայի տարբեր ոլորտներում։ Գիտի գնահատել գիտական ձեռքբերումների կարևորությունը և ներկայացնել սեփական տեսակետը։ Բազունց Իշխանը հավաքագրել և ուսումնասիրել է կին մաթեմատիկոսների մասին հասանելի տեղեկույթը: Կարողանում է ինքնուրույն գտնել, ընտրել և համադրել կին մաթեմատիկոսների մասին վստահելի տեղեկություններ։ Գիտի աշխատել տեղեկատվական աղբյուրների հետ և ներկայացնել ամբողջական նյութ։ Դավթյան Ալենը հավաքագրել և ուսումնասիրել է կին մաթեմատիկոսների գիտական նվաճումները: Կարողանում է ներկայացնել կին մաթեմատիկոսների գիտական նվաճումները և դրանց նշանակությունը։ Գիտի ընկալել, վերարտադրել և բացատրել գիտական նյութը հասկանալի ձևով։ Սահակյան Ալեքսը ստեղծել է նախագծային աշխատանքի պրոդուկտը: Կարողանում է ստեղծել նախագծային աշխատանքի վերջնական պրոդուկտը՝ կիրառելով թվային և ստեղծագործական գործիքներ։ Գիտի ձևավորել նյութը, ապահովել դրա տեսողական ամբողջականությունն ու ներկայացման որակը։
| |
|
| |
| Դիտումներ: 187 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




