|
Ապրիլի 8-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Արյան քիմիա» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը, «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Դաջունցը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Գ» դասարանի աշակերտներ Նարե Ալումյանը, Հարութ Աղաջանյանը, Մարիա Լալայանը, Նվեր Օհանջանյանը, Ալեն Մկրտչյանը։ Ալումյան Նարե Նարեն լավ մակարդակով տիրապետում է արյան քիմիական կազմին։ Ճիշտ է ներկայացրել օրգանական նյութերի դասերը (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր), հասկացել է ֆունկցիոնալ խմբերի նշանակությունը և կարողացել է բացատրել արյան անօրգանական բաղադրիչները։ Կարողանում է համեմատել նյութերի հատկությունները և մասամբ բացատրել դրանց դերը օրգանիզմում։ Խորքային վերլուծությունը կարելի էր զարգացնել։ Լավ է աշխատել տեղեկատվության հավաքագրման և համակարգման ուղղությամբ։ Գործնական հմտությունները (օր.՝ ֆիզիոլոգիական լուծույթի պատրաստում) լավ են։ Աղաջանյան Հարութ Հարութը ունի ընդհանուր պատկերացում թեմայի վերաբերյալ, սակայն գիտելիքները հատվածական են։ Օրգանական և անօրգանական նյութերի տարբերակումը և դրանց հատկությունների բացատրությունը լիարժեք չէ։ Վերլուծությունը մակերեսային է։ Դժվարանում է կապ հաստատել քիմիական կազմի և ֆունկցիայի միջև։ Տեղեկատվության հավաքման և ներկայացման հմտությունները թույլ են զարգացած։ Անհրաժեշտ է ավելի ակտիվ մասնակցություն և ինքնուրույն աշխատանքի զարգացում։ Լալայան Մարիա Մարիան ցուցաբերել է շատ բարձր մակարդակի գիտելիքներ թե՛ քիմիայի, թե՛ կենսաբանության մասով։ Լիարժեք հասկացել է արյան դերը բջջի կենսագործունեության մեջ, նյութափոխանակության գործընթացները և բջջաթաղանթով փոխադրման մեխանիզմները։ Ունի զարգացած վերլուծական մտածողություն։ Կարողանում է կապել արյան քիմիական կազմը կենսաբանական ֆունկցիաների հետ, կատարել ընդհանրացումներ և հիմնավորված եզրակացություններ։ Բարձր մակարդակի է տեղեկատվության մշակման, ներկայացման և խմբային աշխատանքի մեջ մասնակցության հմտությունները։ Ակտիվ է, նախաձեռնող և պատասխանատու։ Օհանջանյան Նվեր Նվերը ունի սահմանափակ գիտելիքներ թեմայի վերաբերյալ, բացատրությունները ոչ լիարժեք են։ Վերլուծական հմտությունները թույլ են զարգացած։ Դժվարանում է պատճառահետևանքային կապեր տեսնել։ Աշխատանքի կազմակերպման և տեղեկատվության ներկայացման հմտությունները զարգացնելու կարիք ունեն։ Խորհուրդ է տրվում ավելի շատ ներգրավվել խմբային աշխատանքներում։
| |
|
| |
| Դիտումներ: 147 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



