«Famous people Timeline» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Ապրիլի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Famous people Timeline» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Լիլիա Ասրյանը, Մարի Հովսեփյանը, Եվա Հայրապետյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Անի Մալունցը, Էլինա Բաղդասարյանը, Մարի Շալունցը, Մարի Մուսայելյանը։

Մալունց Անի

Ուսումնասիրել է Ալբերտ Էյնշտեյնի կյանքն ու գիտական գործունեությունը, ձեռք է բերել գիտելիքներ ժամանակակից ֆիզիկայի զարգացման մասին, զարգացրել է տեղեկատվությունը վերլուծելու, համադրելու և հստակ ներկայացնելու հմտությունները:

Շալունց Մարի

Ուսումնասիրել և ներկայացրել է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործական ուղին, ձեռք է բերել գրականագիտական գիտելիքներ, զարգացրել է ընթերցանության ըմբռնման, խոսքի ձևակերպման և արտահայտիչ ներկայացման հմտությունները։

Ասրյան Լիլիա

Ուսումնասիրել է Մայր Թերեզայի մարդասիրական գործունեությունը, ձեռք է բերել գիտելիքներ բարեգործության և սոցիալական ծառայության ոլորտներից, զարգացրել է տեղեկատվության ընտրության, համակարգման և ներկայացման կարողությունները։

Հովսեփյան Մարի

Ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի ստեղծագործական գործունեությունն ու ազդեցությունը երաժշտության ոլորտում, ձեռք է բերել գիտելիքներ փոփ մշակույթի մասին, զարգացրել է ստեղծագործական մտածողությունը և ինքնուրույն կարծիք ձևակերպելու հմտությունները։

Բաղդասարյան Էլինա

Ուսումնասիրել է Լեոնարդո դա Վինչիի բազմակողմանի գործունեությունը, ձեռք է բերել գիտելիքներ արվեստի և գիտության փոխկապակցության վերաբերյալ, զարգացրել է վերլուծական և համեմատական մտածողության հմտությունները։

Մուսայելյան Մարի

Ուսումնասիրել է Վիկտոր Համբարձումյանի գիտական գործունեությունը, ձեռք է բերել գիտելիքներ աստղագիտության զարգացման մասին, զարգացրել է գիտական մտածողությունը և փաստերի հիման վրա եզրակացություններ անելու կարողությունը։

Հայրապետյան Եվա

Ուսումնասիրել է Նելսոն Մանդելայի պայքարը և քաղաքական գործունեությունը, ձեռք է բերել գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության մասին, զարգացրել է քննադատական մտածողությունը և արժեքային դատողություններ կատարելու հմտությունները։

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.04.2026)
Դիտումներ: 115 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar