|
Ապրիլի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հայկական միջնաբերդերը և ամրոցները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Յուլյա Մանուչարյանը, Տաթևիկ Տոռոզյանը, Մարիաննա Մկրտչյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Միլենա Մելքումյանը, Էլիզա Բաղդասարյանը։ Մելքումյան Միլենա Սովորողը ձեռք է բերել ընդհանուր պատկերացում հայկական միջնաբերդերի և ամրոցների նշանակության մասին, տարբերակել է դրանց դերը պատմության տարբեր ժամանակաշրջաններում: Կարողացել է հավաքել և համակարգել ընդհանուր բնույթի տեղեկություններ. ձևակերպել հստակ և հասկանալի ներածական խոսք: Զարգացրել է տեղեկատվությունը դասակարգելու և բանավոր ներկայացնելու հմտություններ: Կատարել է խմբի համակարգողի պարտականությունները: Կարողացել է շատ արագ ինքնակազմակերպվել, մակետների հարցում օգտակար լինել նաև մյուսներին, ցուցադրել սեփական կարողություններն ու հնարավորությունները: Բաղդասարյան Էլիզա Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ բերդերի կառուցվածքի, դիրքի և պաշտպանական առանձնահատկությունների վերաբերյալ: Կարողացել է նկարագրել ամրացների կառուցվածքը, ներկայացնել դրանց տարբերությունները և նմանությունները: Սովորողի մոտ նախագծային աշխատանքի արդյունքում զարգացել է մտածողության ինքնուրույնության, սեփական գիտելիքներն ինքնուրույն լրացնելու և հարստացնելու հմտություններ: Զարգացրել է տեսողական ներկայացման հմտություններ (նկար, գծագիր, մակետ) և ստեղծագործական մտածողություն: էլիզան ձեռք է բերել գիտելիք՝ հետաքրքրությունից բխող հարցադրումներ անելով: Նրա մոտ ձևավորվել է աշխարհի հնագույն միջնաբերդերի և ամրոցների կառուցման ձևերի տարածման պատմական պատճառների և գաղտնիքների կիրառման և բացահայտման կարողություն: Մանուչարյան Յուլյա Հետազոտել և բացահայտել է հայկական միջնաբերդերի և ամրոցների դերը որպես մշակութային և պատմական ժառանգություն: Կարողացել է վերլուծել և ներկայացնել բերդերի նշանակությունը ազգային ինքնության ձևավորման մեջ: Զարգացրել է գնահատող մտածողություն և սեփական կարծիք ձևակերպելու կարողություն: Սովորողի մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ, կարողացել է կառավարել սեփական ժամանակը, գիտելիքներն ու կարողությունները: Կարողացել է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն իր կողմից ուսումնասիրված նյութը, այլ նաև արժևորել է ուսումնասիրությունը՝ որպես մշակութային և գիտական արժեք: Կարողացել է օգտագործել ստացած գիտելիքները և ձևավորել պլակատ: Թիմում աշխատելով Յուլյան կարողացել է զարգացնել հաղորդակցման և սոցիալական հմտություններ: Կարողացել է ցուցաբերել պատասխանատվություն ուսումնական գործընթացի նկատմամբ: Տոռոզյան Տաթևիկ Ձևավորվել է պատմական տվյալներ հավաքելու, դրանք վերլուծելու քննադատական հմտություն՝ հետազոտական մեթոդների կիրառմամբ: Քննադատական հմտության և հետազոտական մեթոդների կիրառումը հնարավորություն է տվել մեկնաբանել հայ ժողովրդի անցյալի գործողությունները, պատմական փաստերի ուսումնասիրության արդիականությունը՝ պաշտպանության զարգացման գործընթացում՝ ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ խաղաղ ժամանակ: Հետազոտել է, թե ինչպես են բերդերն ու ամրոցները արտացոլվել մեր պատմության մեջ, գրականության կամ արվեստի մեջ: Մկրտչյան Մարիաննա Սովորողի մոտ ձևավորվել է ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն: Կարողացել է հավաքագրել տեղեկույթ և ուսումնասիրել հայկական բերդերն ու ամրոցները որպես մեր ուժի և ոգու խորհրդանիշ: Կարողացել է բացահայտել ամրոցաշինության և բերդաշինության գաղտնիքները: Հիմնվելով ստացած գիտելիքների վրա բացատրել է միջնաբերդ, ամրոց հասկացությունները: Մարիաննայի մոտ տեսանելի են դարձել դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու կարողություններ:
| |
|
| |
| Դիտումներ: 66 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





