|
Ապրիլի 21-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հայոց թագուհիները և նրանց զարդարանքները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը, «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանն ու Ռոբերտ Արզումանյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Սուրեն Մինասյանը, Միլի Մաշուրյանը, Մարի Պետրոսյանը, Մարի Սահակյանը, Միլի Աղաջանյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտ Վալյա Մեսրոպյանը։ Մինասյան Սուրեն Իրականացրել է նախագծի թվային մասի աշխատանքները՝ պատրաստելով PowerPoint ներկայացում և տեսողական նյութեր։ Սովորել է ընտրել համապատասխան նկարներ, մշակել տեղեկատվությունը, ձևավորել սլայդներ և կիրառել համակարգչային ծրագրեր։ Զարգացրել է տեխնոլոգիական, ստեղծագործական և կազմակերպչական կարողությունները։ Մաշուրյան Միլի Ուսումնասիրել և հավաքագրել է պատմական աղբյուրներից տեղեկություններ հայոց հայտնի թագուհիների կյանքի, գործունեության և դերի մասին։ Սովորել է համեմատել տարբեր աղբյուրներ, առանձնացնել հիմնական փաստերը, ներկայացնել նյութը հստակ և համակարգված ձևով։ Զարգացրել է հետազոտական, վերլուծական և բանավոր խոսքի հմտությունները ստեղծել է թագուհիների զարդերի էսքիզներ՝ ուսումնասիրելով հայկական զարդարվեստի ձևերն ու նախշերը։ Սովորել է համադրել գույները, պահպանել համաչափությունը և ստեղծել նոր գեղարվեստական լուծումներ։ Զարգացրել է երևակայությունը, գծանկարչական և ստեղծագործական հմտությունները։ Մեսրոպյան Վալյա Էսքիզների հիման վրա պատրաստել է ձեռագործ զարդեր տարբեր նյութերից։ Սովորել է նյութերի ճիշտ ընտրություն կատարել, կիրառել ձեռքի աշխատանքի տարբեր եղանակներ, աշխատել խնամքով և ճշգրտությամբ։ Զարգացրել է տեխնիկական, գործնական և ստեղծագործական հմտությունները։ Պետրոսյան Մարի Ուսումնասիրել է միջնադարյան հայկական երաժշտությունը, հավաքագրել համապատասխան մեղեդիներ և ներկայացրել նախագծի թեմային համահունչ երաժշտական նյութեր։ Զարգացրել է երաժշտական լսողությունը, մշակութային ճանաչողությունը և ընտրողական կարողությունները։ Սահակյան Մարի Ակտիվ մասնակցել է նախագծի ամփոփիչ ներկայացման կազմակերպմանը, ցուցահանդեսի ձևավորմանը և ամփոփիչ խոսքի պատրաստմանը։ Սովորել է ներկայացնել կատարված աշխատանքը, համագործակցել խմբի անդամների հետ և կազմակերպել միջոցառման ընթացքը։ Զարգացրել է հաղորդակցական, կազմակերպչական և առաջնորդական հմտությունները։ Աղաջանյան Միլի Պատրաստել է թեմատիկ պաստառներ, նկարազարդումներ և ցուցադրական նյութեր։ Սովորել է գեղարվեստական ձևավորման սկզբունքներ, տեղեկատվությունը ներկայացնել տեսողական գրավիչ տարբերակով և համադրել գույներն ու պատկերները։ Զարգացրել է գեղագիտական ճաշակը, ստեղծագործական մտածողությունը և ձևավորման կարողությունները։
| |
|
| |
| Դիտումներ: 93 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




