|
Ապրիլի 27-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Միջնադարյան սիրերգություններ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանը, «Արվեստ» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Շանթ Ավագյանը, Անուշ Արզումանյանը, Էլեն Բալաչյանը, Գոռ Բաղդասարյանը, Բինա Բուլբուլյանը, Սոֆի Գրիգորյանը, Անիտա Գևորգյանը։ Ավագյան Շանթն ուսումնասիրել է միջնադարյան գրականությունը, մասնավորապես սիրերգությունը, գտել է տարածում գտած երգերն ու հայրենները: Արդյունքում սովորողի մոտ ձևավորվել են հետազոտական, վերլուծական կարողութուններ: Բաղդասարյան Գոռը ներկայացրել է սահիկաշարի կառուցվածքը, որոնել և գտել է համապատասխան տեղեկատվություն, պատրաստել է սահիկաշարը: Արդյունքում զարգացել են ՏՀՏ-ով աշխատելու կարողությունները: Բուլբուլյան Բինան ծրագրել և կազմակերպել է կինոդիտումը, երաժշտական կատարումներ հայտնի երգիչների կատարմամբ: Արդյունքում զարգացել են ստեղծագործականն հմտությունները, ինչպես նաև բացահայտվել են սովորողի երաժշտական կարողությունները: Արզումանյան Անուշը ստեղծել է «Երգ երգոց» հաղորդաշարի ընդհանուր սցենարը: Արդյունքում զարգացել են ստեղծագործական, վերլուծական կարողություններ և հմտություններ, ինչպես նաև բացահայտվել է ասմունքելու կարողությունը: Գրիգորյան Սոֆին կատարել է դերաբաշխում, իրականացրել է հաղորդաշարի իրականացման փորձերը, որի արդյունքում սովորողը ձեռք է բերել անկաշկանդ հաղորդակցվելու կարողություններ, խոսքի գրագետ շարադրման ունակություններ: Գևորգյան Անիտան համակարգել է մրցույթ-վիկտորինայի հարցերը, նախագծել կառուցվածքը. Արդյունքում ձևավորվել են հետազոտական, կազմակերպչական կարողություններ և հմտություններ: Բալաչյան Էլենն իրականացրել է բեմի և առհասարակ ամբողջ աշխատանքի նկարչական ձևավորումները, որի ընթացքում բացահայտվել են սովորողի նկարչական ձիրքը, արվեստի և երաժշտության հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությունը, ակտիվ համագործակցելու կարողությունները: Ամբողջ խումբը պատասխանատվություն է կրել հաղորդման պատրաստման և համակարգչային ձևավորման համար: Աշխատանքը նպաստել է աշխատանքային խմբի առավել կուռ, միասնական, համախմբված լինելուն, համատեղ որոշումներ կայացնելու, միմյանց կարծիքները հաշվի առնելու, համագործակցելու, վերլուծական, քննադատական կարողությունների զարգացմանն ու հմտությունների խորացմանը:
| |
|
| |
| Դիտումներ: 106 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




