|
Մայիսի 5-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հայկական գինու լեգենդը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Մարի Ջհանգիրյանը, 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Նարե Ղուկասյանը, Արեն Վարդանյանը, Դանիել Արզումանյանը, Նարե Մեժլումյանը, Տրդատ Յուզբաշյանը, Մարի Բակունցը։ Ջհանգիրյան Մարին հավաքագրել է տեղեկույթ՝ խաղողի մշակման համար անհրաժեշտ բնական պայմանների, աշխարհագրական դիրքի, կլիմայի, տեղանքի բարձրության մասին: Ներկայացրել է աշխարհում հայտնի ամենատարածված խաղողի տեսակները: Նրա մոտ ձևավորվել են աշխարհագրական, պատմական գիտելիքները հավաքագրելու, կարևորելու, արժևորելու կարողություններ: Կարողացել է ճանաչել տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը: Ղուկասյան Նարեն հավաքագրել, գնահատել է Հայաստանում գինեգործության պատմությունը: Նրա մոտ ձևավորվել է տարածաշրջանային ավանդույթները և սովորույթները գնահատելու, ներկայացնելու կարողություններ: Ձեռք է բերել տեղեկությունները ինքնուրույն գտնելու և դրանք համակարգելու ունակություններ: Նախագծային աշխատանքի արդյունքում նրա մոտ ձևավորվել են երևույթները համեմատելու, դեպքերն ու փաստերը վերլուծելու, քննադատական մտածողության տարրեր: Վարդանյան Արենը ներկայացրել է աշխարհում գինեգործության պատմությունը: Զարգացրել է բանավոր խոսքի հմտությունները: Նրա մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում և հանձնարարված աշխատանքները ժամանակին կատարելու հմտություն: Բակունց Մարին ստեղծել է գրքույկ` խաղողի և գինու մասին հետաքրքիր փաստերով, ասացվածքներով, օրհնանքներով, հայտնի արտահայտություններով, աֆորիզմներով: Նրա մոտ ձևավորվել է կարևորը երկրորդականից տարբերելու, քննական և վերլուծական կարղություններ: Համակարգել է աշխատանքները` ձեռք բերելով կազմակերպչական ունակություններ: Մեժլումյան Նարեն համագործակցել է աշխատանքային խմբի անդամների հետ: Նրա մոտ ձևավորվել է մտածողության կոնկրետ որակներ, մտքի ճկունություն: Պատրաստել է սահիկը` ձեռք բերելով համակարգչային և ծրագրերի հետ աշխատելու հմտություններ: Յուզբաշյան Տրդատը ձեռք է բերել թիմային աշխատանքի հմտություններ, մտքերը գրագետ ներկայացնելու կարողություն:
| |
|
| |
| Դիտումներ: 60 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




