«Վիրուսներ և իմունիտետ» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Ապրիլի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Վիրուսներ և իմունիտետ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Նարեկ Ջավահիրյանը, Խաչիկ Հովակիմյանը,  8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Տրգրան Ղուշունցը, Ալեքս Մարտիրոսյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Անի Աբգարյանը, Մանե Դաղունցը, Շահանե Ծատրյանը։

Ջավահիրյան Նարեկը ձեռք է բերել կենսաբանական գիտելիքներ մարդու օրգանիզմի, բջջի կառուցվածքի և կենսական գործընթացների վերաբերյալ, կարողանում է ուսումնասիրել և վերլուծել կենսաբանական երևույթները, զարգացրել է տեղեկատվություն որոնելու և եզրակացություններ կատարելու հմտությունները։

Հովակիմյան Խաչիկը լավ յուրացրել է թվային գործիքներով աշխատելու սկզբունքները, կարողանում է պատրաստել սահիկաշարեր և ներկայացնել թեման հասկանալի ձևով, զարգացրել է համագործակցային աշխատանքի հմտություններ։

Աբգարյան Անին տիրապետում է կենսաբանական տեղեկատվության մշակման և համակարգման կարողություններին, կարողանում է ստեղծագործաբար ներկայացնել ուսումնական նյութերը, զարգացրել է հաղորդակցման և վերլուծական հմտությունները։

Դաղունց Մանեն ձեռք է բերել համացանցային աղբյուրներից տեղեկատվություն հավաքագրելու և համեմատելու հմտություններ, կարողանում է կիրառել թվային ծրագրեր նախագծային աշխատանքի ընթացքում, զարգացրել է ինքնուրույն աշխատանքի կարողություններ։

Ծատրյան Շահանեն լավ յուրացրել է կենսաբանական գործընթացների բացատրության հմտությունները, կարողանում է արդյունավետ ներկայացնել ստացված տեղեկությունները և աշխատել թիմում, զարգացրել է ստեղծագործական և քննադատական մտածողությունը։

Ղուշունց Տիգրանը կարողանում է կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսումնական նպատակներով, վերլուծել և ներկայացնել հավաքագրված տվյալները, զարգացրել է տրամաբանական և քննադատական մտածողությունը։

Մարտիրոսյան Ալեքսը տիրապետում է տեղեկատվության որոնման և մշակման հիմնական հմտություններին, կարողանում է աշխատել թվային հարթակներով և պատրաստել ուսումնական նյութեր, զարգացրել է պատասխանատվության և համագործակցության հմտություններ։

  

  

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 53 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar