|
Ապրիլի 30-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Մենդելեևի պարբերական համակարգը՝ մաթեմատիկական օրինաչափությունների լեզվով» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Դաջունցը, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհիներ Սիրուշ Բաղդասարյանն ու Արփինե Մարտիրոսյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Լենա Մարտիրոսյանը, Վագիֆ Շահինյանը, 9-րդ «Գ» դասարանի աշակերտներ Մարի Կարապետյանը, Արկադյա Ճաղարյանը, Գոռ Խաչունցը, Սերյոժա Մկրտիչյանը։ Մարի Կարապետյանը նախագծի շրջանակներում ձեռք բերեց խորը գիտելիքներ Մենդելեևի պարբերական համակարգի կառուցվածքի, տարրերի ատոմային զանգվածների և էլեկտրոնային թաղանթների վերաբերյալ, զարգացրեց քիմիական մեծածավալ տվյալների որոնման, ֆիլտրման ու համակարգման հմտություններ, ինչպես նաև ձևավորեց տարրերի հատկությունների միջև առկա պարբերական ու օրինաչափ կապերը ինքնուրույն բացահայտելու կայուն կարողություն։ Արկադյա Ճաղարյանը խորացրեց իր գիտելիքները քիմիական տարրերի խմբերի, պարբերությունների փոխադարձ կապերի և համաչափությունների մասին, զարգացրեց տարբեր տարրերի բնութագրիչները միմյանց հետ համեմատելու և ճիշտ դասակարգելու գործնական հմտություններ, որոնց շնորհիվ ձեռք բերեց բարդ քիմիական համակարգերը տրամաբանական հստակ կառուցվածքի վերածելու կարողություն։ Գոռ Խաչունցը ձեռք բերեց հարուստ գիտելիքներ երկրաչափական պատկերների հատկությունների և գիտության մեջ դրանց կիրառության վերաբերյալ, զարգացրեց չոր քիմիական տվյալները մաթեմատիկական և երկրաչափական լեզվով ճիշտ արտահայտելու հմտություն, ինչը նրան տվեց աբստրակտ տվյալները մաթեմատիկական իրական մոդելների վերածելու կարողություն։ Սերյոժա Մկրտչյանը յուրացրեց տվյալների հավաքագրման, մշակման և թվային ու աղյուսակային վերլուծության մեթոդների մասին գիտելիքները, զարգացրեց տարրերի քիմիական հատկությունները երկրաչափական պատկերների չափսերի կամ ձևերի հետ ուղղակիորեն համադրելու հմտություն՝ ձևավորելով ինտեգրված միջառարկայական մտածողության և տրամաբանական եզրակացություններ անելու կարողություն։ Լենա Մարտիրոսյանը ձեռք բերեց գիտելիքներ ինտերակտիվ մոդելների ստեղծման հիմնական սկզբունքների և տեղեկատվության վիզուալիզացիայի կանոնների մասին, զարգացրեց տարբեր գծագրական կամ թվային գործիքներով երկրաչափական պատկերներից պատրաստի մոդելներ ստեղծելու հմտություն, ինչն էլ օգնեց զարգացնել վիզուալ մտածողություն և ստեղծագործական կրեատիվ մոտեցումներ ցուցաբերելու կարողություն։ Վագիֆ Շահինյանը ստացավ լիարժեք գիտելիքներ հետազոտական աշխատանքի ճիշտ կառուցվածքի և արդյունքների ներկայացման կանոնների վերաբերյալ, զարգացրեց թիմային աշխատանքի համակարգման, սեփական անձի ինքնադրսևորման և հանրային խոսքի հմտություններ, որոնց շնորհիվ ձեռք բերեց պատասխանատվություն ստանձնելու, թիմում արդյունավետ համագործակցելու և արդյունքները հստակ ձևակերպելու կարողություն։
| |
|
| |
| Դիտումներ: 133 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




