|
Մայիսի 8-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հեռախոսից ճիշտ օգտվելու կանոնները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Եվա Ավագյանը, Յանա Զեյնալյանը, Մարի Միրաքյանը, Ալեքս Խաչյանը, Սիլվիա Մարդյանը, Սամվել Պողոսյանը, Նատալի Օհանջանյանը։ Եվա Ավագյանը հետազոտել է, թե քանի ժամ են իր հասակակիցներն անց կացնում հեռախոսով: Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ`վերահսկել հեռախոսից ճիշտ օգտվելու ժամանակը և պահպանել օրվա ճիշտ ռեժիմը: Յանա Զեյնալյանը համացանցից գտել է տեղեկություններ հեռախոսային կախվածության հետևանքների մասին: Նա սովորել է, թե ինչպես պետք է կիրառել հեռախոսից ճիշտ օգտվելու կանոններն առօրյա կյանքում: Մարի Միրաքյանն ուսումնասիրել է, թե ինչ ազդեցություն է ունենում հեռախոսն առողջության վրա: Սովորողը կարողացել է ներկայացնել սեփական կարծիքը, հիմնավորել այն և մասնակցել քննարկումների: Ալեքս Խաչյանը ուսումնասիրել է հեռախոսային հավելվածների ճիշտ ընտրության թեման: Սովորողը կարևորել է անվտանգ և օգտակար հավելվածների օգտագործումը, սովորել է օգտվել անվտանգ և վստահելի կայքերից ու հավելվածներից: Սիլվիա Մարդյանն անց է կացրել հարցազրույց ուսուցիչների և ծնողների հետ`թեմայի շուրջ: Սովորողը կարողացել է հավաքել տեղեկատվություն, լսել տարբեր կարծիքներ և բացահայտել հեռախոսից ճիշտ օգտվելու կարևոր կանոնները: Սամվել Պողոսյանը մշակել է «Հեռախոսից ճիչտ օգտվելու կանոններ» թերթիկ: Նա սովորել է պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը համացանցում: Նատալի Օհանջանյանը պատրաստել է «Հեռախոսից ճիշտ օգտվելու կանոնները» թեմայով ամփոփիչ պաստառ: Սովորողը կարողացել է համադրել տեղեկատվությունը և ձևակերպել օգտակար խորհուրդներ հասակակիցների համար:
| |
|
| |
| Դիտումներ: 76 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


