«Եղիշե Չարենցը հուշագիրների ափի մեջ» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Ապրիլի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Եղիշե Չարենցը հուշագիրների ափի մեջ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Գրականություն» առարկայի ուսուցչուհիներ Անուշ Սարգիսջանյանն ու Լիլիթ Սարգսյան։

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Արեն Աղաբեկյանը, Անի Նարինյանը, Մարի Ակունցը, 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Նարե Դալլաքյանը, Միլենա Հարությունյանը, Սերյոժա Սիմոնյանը, 7-րդ «Ա» դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը։

Մեդիա և թվային կարողունակություն: Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին:

Լեզվական գրագիտություն: Աշակերտները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով:

Զիլֆուղարյան Սոնան հավաքագրել է տեղեկություններ Եղիշե Չարենցի մասին, ուսումնասիրել՝ ինչ տեղ ունի հուշագրային ժանրը Չարենցի գրական ժառանգության մեջ։ Պատրաստել է կարճ վերլուծություն, որը հնչել է միջոցառման ընթացքում։ Նրա մոտ ձևավորվել են գրական-գեղարվեստական գիտելիքները հավաքագրելու, կարևորելու, արժևորելու կարողություններ։

Աղաբեկյան Արենը ընթերցել է Չարենցի ստեղծագործությունները, առանձնացրել որոշ բանաստեղծություններ։ Միավորել է հետազոտող աշակերտի հավաքած նյութը՝ ստեղծելով միջոցառման սցենարը։ Նրա մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում և հանձնարարված աշխատանքները ժամանակին կատարելու հմտություն։

Նարինյան Անին հավաքագրել է հայ գրողների հուշերը Չարենցի մասին, առանձնացրել լավագույն հատվածները։ Արտասանել է ընտրված հատվածները, մասնակցել տեսանյութի նկարահանումներին որպես գլխավոր դերակատար։ Նրա մոտ ձևավորվել են քննական և վերլուծական կարողություններ։

Ակունց Մարին հավաքագրել է հարմար պատկերներ, լուսանկարներ, համապատասխան ֆոնային երաժշտություն։ Նրա մոտ ձևավորվել են համակարգչային և ծրագրերի հետ աշխատելու հմտություններ։

Դալլաքյան Նարեն նկարահանել է տեսանյութի բոլոր հատվածները, ներկայացրել խմբի քննարկմանն ու վերջնական հաստատմանը։ Կարողանում է արդյունավետ օգտագործել թվային գործիքները, կիրառել նկարներ, Չարենցի ստեղծագործություններից պատառիկներ։

Հարությունյան Միլենան կազմել է միջոցառման սցենարը՝ գրելով բացման և ավարտական խոսքը։ Կատարել է դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողություններն ու հմտությունները։ Աշխատանքի ընթացքում ցուցաբերել է նախաձեռնողականություն և ստեղծագործ մոտեցում։

Սիմոնյան Սերյոժան համակարգել է ողջ միջոցառման ընթացքը՝ կապ ապահովելով դերակատարների միջև։ Ակտիվ ներգրավված է եղել խմբային աշխատանքում՝ ցուցաբերելով համագործակցային կարողություններ։

    

    

  

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.05.2026)
Դիտումներ: 50 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar